Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 66

Հռչակենք բարի լուրը

Ընտրել ձայնագրությունը
Հռչակենք բարի լուրը
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Հայտնություն 14։6, 7)

  1. 1. Ահա բացահայտվեց գաղտնիքը սրբազան՝

    Անգին ճշմարտությունն Աստծու Արքայության։

    Եհովան՝ ողորմած, արդարադատ Աստված,

    Մեկնեց իր ձեռքը մեղավոր, տկար մարդկանց։

    Եվ նա մտադրվեց, որ իր Որդին իշխի,

    Ծնվի Արքայությունը

    նշանակված ժամին,

    Որդին իր ունենա մի հարսնացու անգին.

    Ահա խմբվեց այս փոքր հոտը թանկագին։

  2. 2. Բարի այս լուրը մեծ խինդով ենք հռչակում,

    Յահի կամքով՝ ամեն ազգի, լեզվի պատմում։

    Օգնում, առաջնորդում են հրեշտակները մեզ՝

    Գտնենք մարդկանց՝ հավերժ կյանքի տենչող ու հեզ։

    Ի՜նչ մեծ պատիվ ունենք վերջին այս օրերում՝

    Փառաբանել ու սրբացնել

    վեհ անունն Աստծու։

    Պատիվ է մեզ համար Հոր անունով կոչվել,

    Հավերժական բարի լուրն ամենուր տանել։