Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 63

Մենք Եհովայի վկաներն ենք

Ընտրել ձայնագրությունը
Մենք Եհովայի վկաներն ենք
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Եսայիա 43։10–12)

  1. 1. Շատ մարդիկ են կուռք պաշտում.

    Չգիտեն միակ Աստծուն։

    Յահն Ամենակալ է.

    Փաստ էր դեռ հնում։

    Չեն տեսնում կուռքերն անզոր

    Ապագան՝ հեռու թե մոտ։

    Ի՞նչ վկաներ պիտի հավաքեն,

    Որ մեծությունն իրենց փաստեն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք Բարձրյալ Եհովայի

    Վկաներն ենք քաջարի։

    Գերիշխանի անգին խոսքերից

    Մեկն էլ գետին չի ընկնի։

  2. 2. Ի՜նչ պատիվ է քարոզել,

    Խոսքն Աստծու մարդկանց հայտնել.

    «Թագավորությունն է

    Երկնքում ծնվել։

    Ճանաչեք միակ Աստծուն

    Եվ ստացեք ազատություն»։

    Թե զորանա հավատը նրանց,

    Կգովերգեն Յահին սրտանց։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք Բարձրյալ Եհովայի

    Վկաներն ենք քաջարի։

    Գերիշխանի անգին խոսքերից

    Մեկն էլ գետին չի ընկնի։

  3.  3. Հայրն ուզում է՝ վկայենք,

    Իր անունը սրբացնենք,

    Իսկ ով անարգում է,

    Նախազգուշացնենք։

    Կների Աստված նրան,

    Ով թողնի մեղքի ճամփան։

    Թող նվիրված մնանք Արարչին

    Եվ թող հասնենք հավերժ կյանքին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մենք Բարձրյալ Եհովայի

    Վկաներն ենք քաջարի։

    Գերիշխանի անգին խոսքերից

    Մեկն էլ գետին չի ընկնի։