Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

 ԵՐԳ 53

Պատրաստվենք քարոզելու

Ընտրել ձայնագրությունը
Պատրաստվենք քարոզելու
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Երեմիա 1։17)

  1. 1. Լուսացավ,

    Ու մենք շուտով

    Դուրս կգանք քարոզելու։

    Բայց ամպեր կան սև,

    Ու սկսվում է անձրև։

    Հեշտ է մնալ տանը, նահանջել

    Ու ննջել։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Թե դրական պահենք մեր միտքը,

    Հորն աղոթքով դիմենք,

    Թե պատրաստենք ամբողջ մեր սիրտը,

    Ուժ կգտնենք։

    Մեզ հրեշտակներն առաջնորդում են,

    Տերն է սիրով օգնում,

    Ծառայակիցը աջակցում է.

    Մենք չենք ընկնում։

  2.  2. Սիրտը մեր

    Թև է առնում,

    Երբ հիշում ենք այս մասին։

    Աննշան մի ջանք

    Չի մնում աննկատ.

    Չի մոռանում Յահը սերը մեր,

    Գործը մեր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Թե դրական պահենք մեր միտքը,

    Հորն աղոթքով դիմենք,

    Թե պատրաստենք ամբողջ մեր սիրտը,

    Ուժ կգտնենք։

    Մեզ հրեշտակներն առաջնորդում են,

    Տերն է սիրով օգնում,

    Ծառայակիցը աջակցում է.

    Մենք չենք ընկնում։