Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 52

Քրիստոնեական նվիրում

Ընտրել ձայնագրությունը
Քրիստոնեական նվիրում
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Եբրայեցիներ 10։7, 9)

  1. 1. Եհո՛վա, դու արարել ես

    Երկինքը աստղալի,

    Չքնաղ այս մոլորակը մեր,

    Դրախտը սքանչելի։

    Ստեղծել ես քո պատկերով դու

    Մարդուն հողի փոշուց։

    Փառքի ու պատվի ես արժանի.

    Փաստել ես դա շատ վաղուց։

  2. 2. Որքա՜ն հուզիչ էր այն պահը,

    Երբ Տերը մկրտվեց։

    «Եկա, որ կամքդ կատարեմ»,—

    Սրտանց Հորն աղոթեց։

    Իսկ երբ ջրից դուրս եկավ նա՝

    Որպես օծյալ Որդի,

    Աստծուն հնազանդ սրտով ասաց.

    «Քո կամքը թող կատարվի»։

  3. 3. Գալով քեզ մոտ, ո՛վ Եհովա,

    Անունն ենք քո գովում։

    Մենք ուրանում ենք անձը մեր

    Ու քեզ ենք նվիրվում։

    Մարդկանց այնքա՜ն սիրեցիր դու...

    Որդուն քո զոհեցիր։

    Այլևս մեր կյանքը մերը չէ,

    Այլ քոնն է, Հա՛յր սիրալիր։