Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 5

Աստծու զարմանալի գործերը

Ընտրել ձայնագրությունը
Աստծու զարմանալի գործերը
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Սաղմոս 139)

  1. 1. Ո՛վ Տեր, գիտես իմ արթնանալը,

    Նաև գիտես, թե երբ եմ ես պառկում։

    Քննում ես իմ մտքերն ու մղումները,

    Գիտես խոսքերը իմ,

    Եվ ուր եմ ես գնում։

    Ծածուկ տեղում երբ ստեղծվեցի ես,

    Չծածկվեցին ոսկրերն իմ քեզանից։

    Աչքերը քո տեսան սաղմիս մասերը,

    Թեև դեռ չէր ստեղծվել

    Ոչ մեկը դրանցից։

    Զարմանալի են քո բոլոր գործերը,

    Եվ իմ հոգին դա լավ է գիտակցում։

    Եթե ասեմ՝ «Խավարը կծածկի ինձ»,

    Ոգիդ պիտի գտնի ինձ խավարում։

    Ես ո՞ւր փախչեմ քո երեսից, Յա՛հ,

    Ու քեզանից որտե՞ղ ես թաքնվեմ։

    Չկա մի տեղ ծովի ու մթության մեջ,

    Բարձունքներում, գերեզմանում,

    Որ ես ծածկվեմ։