Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 42

Աստծու ծառայի աղոթքը

Ընտրել ձայնագրությունը
Աստծու ծառայի աղոթքը
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Եփեսացիներ 6։18)

  1. 1. Ո՛վ Գերիշխան, Աստվա՛ծ մեր, Եհո՛վա,

    Թող սրբացվի անունը քո, սիրո՛ղ Հայր։

    Մենք մեծարում, պատվում ենք միշտ քեզ.

    Ինչ կամենաս, անշուշտ կդարձնես մեզ։

    Թող Արքայությունդ գա,

    Օրհնություն առատ մեզ տա։

  2. 2. Տե՛ր, շնորհակալ ենք, որ մեզ օրհնում ես

    Եվ բարիքով մեր սիրտը լիացնում ես։

    Դու՝ վառ լույսի, կյանքի Սկզբնաղբյուր,

    Մեզ գիտելիք և իմաստություն տուր։

    Թող լինենք երախտագետ,

    Սերդ մեծ գովենք հավետ։

  3. 3. Այս աշխարհում հաճախ մենք նեղվում ենք,

    Բայց քո Խոսքով անչափ մխիթարվում ենք։

    Մեր բեռն ենք միշտ գցում քեզ վրա.

    Դու զորացրու մեզ և տուր հույսի ջահ։

    Հա՛յր, օգնիր՝ քեզ հաճեցնենք,

    Խոստումները մեր պահենք։