Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 4

«Եհովան իմ Հովիվն է»

Ընտրել ձայնագրությունը
«Եհովան իմ Հովիվն է»
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Սաղմոս 23)

  1. 1. Եհովան իմ ջերմ Հովիվն է.

    Նրան կլսեմ հավետ։

    Գիտի սրտիս ցանկությունն Աստված.

    Ուզում եմ քայլել Հոր հետ։

    Նա իմ մասին միշտ հոգում է,

    Տանում ջրառատ վայրեր։

    Եվ պատում է ինձ իր սիրով անմար,

    Դառնում իսկական Ընկեր։

    Պատում է ինձ իր սիրով անմար,

    Դառնում իսկական Ընկեր։

  2. 2. Աստվա՛ծ, հոգիս թարմացնում ես,

    Տանում քո ուղով արդար։

    Երբեք թույլ մի՛ տուր՝ շեղվեմ ճամփից.

    Օգնիր քո անվան համար։

    Չարից ես չեմ վախենա, Տե՛ր,

    Անգամ խավարի հովտում։

    Դու, հզո՛ր Վահան, իմ կողքին ես միշտ.

    Իմ Հա՛յր, ցուպն է քո սփոփում։

    Հզո՛ր Վահան, իմ կողքին ես միշտ.

    Իմ Հա՛յր, ցուպն է քո սփոփում։

  3.  3. Եհո՛վա, իմ ջերմ Հովիվն ես.

    Ես քեզ կլսեմ հավետ։

    Տալիս ես ուժ, պարգևում անդորր.

    Ուզում եմ քայլել քեզ հետ։

    Ժայռի պես դու հաստատուն ես.

    Միայն քեզ պիտի կառչեմ։

    Թող քո սերը վառ, բարությունն անհուն

    Ինձ միշտ ուղեկցեն, իմ Վե՛մ։

    Քո սերը վառ, բարությունն անհուն

    Ինձ միշտ կուղեկցեն, իմ Վե՛մ։

(Տես նաև Սաղ. 28։9; 80։1)