Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 31

Քայլիր Աստծու հետ

Ընտրել ձայնագրությունը
Քայլիր Աստծու հետ
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Միքիա 6։8)

  1. 1. Քայլիր Աստծու հետ ու եղիր

    Համեստ, որ սերդ շողա։

    Յահին դու կառչիր, նրան վստահիր,

    Խնդրիր, որ նա քեզ ուժ տա։

    Նրա Սուրբ Խոսքը հոգով սիրիր,

    Գնա արդար ուղով։

    Եվ ձեռքը Հոր ամուր բռնիր՝

    Լսելով նրան սրտով։

  2. 2. Քայլիր Աստծու հետ, սուրբ եղիր,

    Պայքար մղիր աննահանջ։

    Եվ միշտ փորձության պահին դու հիշիր՝

    Կօգնի՝ տոկաս, լինես քաջ։

    Խորհիր արդար, ճշմարիտ, մաքուր

    Եվ լավ բանի մասին։

    Մեր Հայրն է վառ սիրո Աղբյուր.

    Նա կանգնած է քո կողքին։

  3. 3. Քայլիր Աստծու հետ և ցնծա.

    Եղիր ուրախ, երջանիկ։

    Օրհնում է Ընկերդ. գոհ դու մնա.

    Տալիս է բարիքներ լի։

    Այո՛, Աստծու հետ քայլիր զվարթ,

    Երգիր նրա մասին։

    Քո մեծ բերկրանքն է թանկ մի զարդ.

    Պատկանում ես դու Յահին։