Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 29

Ապրենք մեր անվան համաձայն

Ընտրել ձայնագրությունը
Ապրենք մեր անվան համաձայն
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Եսայիա 43։10–12)

  1. 1. Ո՛վ Տեր Եհովա, հզո՛ր Տիրակալ, Վե՛մ՝

    Արդարությամբ ու սիրով կատարյալ։

    Ճշմարտությա՛ն ու ողջ իմաստությա՛ն Սկիզբ,

    Դու Գերիշխան ես, Աստվա՛ծ մեր, Բարձրյա՛լ։

    Քեզ ծառայում ենք սրտի բերկրանքով, Տե՛ր։

    Արքայությունն է իշխում՝ հռչակենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ի՜նչ մեծ պատիվ է կոչվել Վկաներդ։

    Թող մեր անվան համաձայն միշտ ապրենք։

  2. 2. Ծառայությունը մեզ միավորում է

    Եղբայրական ջերմ սիրո կապերով։

    Քարոզելիս ցոլացնում ենք մեծ փառքդ,

    Կամքդ հայտնում հեզերին եռանդով։

    Մեզ ճանաչում են քո սուրբ անունով, Հա՛յր.

    Թող քո անվան խորությունը հայտնենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ի՜նչ մեծ պատիվ է կոչվել Վկաներդ։

    Թող մեր անվան համաձայն միշտ ապրենք։