Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 2

Քո անունը Եհովա է

Ընտրել ձայնագրությունը
Քո անունը Եհովա է
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Սաղմոս 83։18)

  1. 1. Աստված ես կենդանի,

    Կյանքի դու Արարիչն ես

    Ու դարեդար հայտնի ես

    Եհովա քո անվամբ։

    Ամեն ցեղից, ազգից

    Խմբվել ենք ու հպարտ ենք,

    Անչափ երախտապարտ ենք։

    Ասում ենք ցնծությամբ.

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, Եհո՛վա,

    Քեզ պես Աստված չկա։

    Դու միակն ես երկնքում թե

    Ամբողջ երկրի վրա։

    Ո՛վ Բարձրյալ, Ամենակալ ես.

    Պատմենք բոլոր մարդկանց։

    Եհո՛վա, Եհո՛վա,

    Միշտ քեզ ենք պաշտելու սրտանց։

  2.  2. Դարձնում ես, Հա՛յր, դու մեզ

    Այն, ինչ որ կամենում ես,

    Ու մենք առաջնորդվում ենք,

    Եհո՛վա, քո անվամբ։

    Դու ցանկացել ես մեզ

    Կոչել քո Վկաները.

    Լցվել են մեր սրտերը

    Երախտագիտությամբ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, Եհո՛վա,

    Քեզ պես Աստված չկա։

    Դու միակն ես երկնքում թե

    Ամբողջ երկրի վրա։

    Ո՛վ Բարձրյալ, Ամենակալ ես.

    Պատմենք բոլոր մարդկանց։

    Եհո՛վա, Եհո՛վա,

    Միշտ քեզ ենք պաշտելու սրտանց։