Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 19

Տիրոջ ընթրիքը

Ընտրել ձայնագրությունը
Տիրոջ ընթրիքը
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Մատթեոս 26։26–30)

  1. 1. Եհո՛վա, եկավ այն գիշերը,

    Երբ սերը ցոլաց քո անմար։

    Իմաստուն վարվեցիր, զորությամբ գործեցիր,

    Մեր Հա՛յր, դատեցիր դու արդար։

    Մորթվեց Պասեքի գառն այդ օրը.

    Արյունը ազգին քո փրկեց։

    Իսկ դարեր անց Որդիդ, համաձայն Սուրբ Խոսքիդ,

    Մեզ համար թանկ արյունն իր թափեց։

  2. 2. Այս հացն ու գինին հիշեցնում են,

    Որ մեզ գնեցիր մեծ գնով։

    Մեզ այնքա՜ն սիրեցիր՝

    Միածնին զոհեցիր.

    Որդիդ քեզ պատվեց իր մահով։

    Անչա՜փ շնորհակալ ենք, Եհո՛վա.

    Մեր սիրտը հուզվել է նորից։

    Տվեցիր դու փրկանք.

    Այն տալիս է մեզ կյանք,

    Ազատում է մահվան չար լծից։

  3.  3. Քո ջերմ հրավերն ընդունել ենք,

    Խմբվել քո առաջ, Գերիշխա՛ն,

    Որ քո սերը գովենք

    Ու Որդուդ մեծարենք.

    Պատկերն է նա քո էության։

    Քեզ փառք է բերում Երեկոն այս,

    Մեր սիրտն է անչափ ջերմացնում։

    Թե Որդուդ հետևենք, ճիշտ ուղով միշտ քայլենք,

    Հավիտյան կծաղկենք դրախտում։