Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 17

«Ուզո՛ւմ եմ»

Ընտրել ձայնագրությունը
«Ուզո՛ւմ եմ»
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Ղուկաս 5։13)

  1. 1. Ի՜նչ բարի էր, համբերատար

    Որդին՝ սիրառատ, հոգատար։

    Նա մարդկանց կարեկցեց,

    Խոսքով զորացրեց,

    Տվեց սերն իր՝ մեծ ու անմար։

    Ի՜նչ խոնարհ էր ու մատչելի...

    Բուժեց տկարին ու կույրին։

    Լիովին կատարեց Հոր պատվերը։

    «Ուզո՛ւմ եմ»,— ասաց մեր Տերը։

  2. 2. Օ՜, որքա՜ն ենք մենք ցանկանում

    Տիրոջ պես վարվել մեր կյանքում։

    Թող բարի, ջերմ լինենք,

    Մարդկանց քարոզենք,

    Օգնենք, որ գտնեն Տեր Աստծուն։

    Նեղ պահին եղբորը հասնենք.

    Խոսքով ու գործով մեր սիրենք։

    Ով այրի է ու որբ, աջակցում ենք։

    «Ուզո՛ւմ եմ»,— սրտանց ասում ենք։