Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 141

Կյանքը հրաշք է

Ընտրել ձայնագրությունը
Կյանքը հրաշք է
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Սաղմոս 36։9)

  1. 1. Նորածին մանուկ, անձրևի կաթիլ,

    Ցորենի փոքրիկ հատիկ, շող արևի...

    Այս բոլորն Աստծուց պարգևներ են թանկ

    Եվ նրան են փառք բերում, պատիվ, գովասանք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ինչպե՞ս պիտի վարվենք պարգևի հետ մենք.

    Արարչին ամբողջ սրտով ու մտքով մեր սիրենք։

    Եվ ինչ էլ որ անենք, այն չենք վաստակի մենք.

    Պարգև է կյանքը մեր, մի սքանչելի հրաշք։

  2. 2. Կա մարդ՝ հանձնվում, էլ չի պայքարում,

    «Անիծի՛ր Աստծուն, մեռի՛ր»,— բացականչում։

    Մենք Հոբի կնոջ խոսքը չենք ասի.

    Փա՛ռք Յահին կյանքի համար, ամեն վայրկյանի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ինչպե՞ս պիտի վարվենք պարգևի հետ մենք.

    Ի սրտե մերձավորին մեր սիրենք ու հարգենք։

    Եվ ինչ էլ որ անենք, այն չենք վաստակի մենք.

    Պարգև է կյանքը մեր, մի սքանչելի հրաշք։