Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 130

Ներողամիտ լինենք

Ընտրել ձայնագրությունը
Ներողամիտ լինենք
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Սաղմոս 86։5)

  1. 1. Իր Որդուն Եհովան

    Զոհ բերեց՝ սիրուց մղված,

    Որ ների մարդկանց մեղքերը,

    Վերացնի կորուստն անդարձ։

    Երբ ամբողջ սրտով զղջում ենք

    Եվ Աստծուց ներում խնդրում,

    Նա մեղքերը մեր ջնջում է

    Եվ այլևս չի հիշում։

  2. 2. Կների Աստված մեզ,

    Թե վարվենք միշտ իր նման՝

    Ի սրտե ներենք եղբորը,

    Կարեկցենք, սիրենք նրան։

    Լինելով միասնության մեջ՝

    Թող իրար չնեղացնենք,

    Այլ գործով փաստենք մեր սերը,

    Քույր-եղբայրներին պատվենք։

  3. 3. Հայրը մեր ուզում է,

    Որ լինենք ներող, գթած,

    Որ արագ չբարկանանք մենք

    Ու երբեք չատենք մարդկանց։

    Սերն Աստծու անզուգական է.

    Թե սրտում վառվի այն միշտ,

    Կլինենք Հոր զավակները՝

    Ողորմած, ներողամիտ։