Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 114

«Համբերող եղեք»

Ընտրել ձայնագրությունը
«Համբերող եղեք»
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Հակոբոս 5։8)

  1. 1. Եհովան մեծ Պաշտպանն է

    Իր փառավոր ու սուրբ անվան։

    Շուտով նա ջնջելու է

    Ողջ նախատինքը հավիտյան։

    Դարեր ի վեր զսպել է

    Բարկությունն արդարացի։

    Ներել ու համբերել է.

    Գթած է ու բարի։

    Բարձրյալը փափագում է՝

    Ամեն տեսակ մարդիկ փրկվեն։

    Աստծու համբերությունը

    Զուր չի անցնի. վստահ ենք մենք։

  2. 2. Եթե համբերատար ենք,

    Ճամփից արդար մենք չենք շեղվի,

    Սրտում կիշխի անդորրը,

    Չենք բարկանա մենք անտեղի,

    Բոլոր մարդկանց մեջ լավը

    Կտեսնենք՝ սիրուց մղված,

    Եվ չի մարի մեր հույսը,

    Երբ թույլ ենք, վհատված։

    Ոգու այդ հատկությունը

    Որքան հաճախ դրսևորենք,

    Յահին՝ անգին մեր Հորը,

    Մենք ավելի կնմանվենք։