Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 107

Աստվածային սիրո օրինակը

Ընտրել ձայնագրությունը
Աստվածային սիրո օրինակը
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(1 Հովհաննես 4։19)

  1. 1. Եհովան սիրո չքնաղ օրինակ է.

    Սերն է վառ և անմար։

    Ցոլաց գործերում. ասես արեգակ է։

    Հայրն է տիպար միշտ մեզ համար։

    Զոհել է Որդուն, տվել է փրկանքը,

    Մեղքից ազատել, ներել մեր հանցանքը։

    Ի՜նչ մեծ է, անհուն՝ Աստծու գորովանքը։

    Սեր է ճամփան, նրա այդ ճամփան։

  2. 2. Յահի պես լինենք. վառվի թող մեր սերը

    Հուր բոցով, նոր բոցով։

    Միմյանց կարեկցենք և տանք մեր սրտերը՝

    Հոգ տանելով և օգնելով։

    Սիրենք թե՛ Աստծուն և թե՛ մեր եղբորը։

    Ձգտենք նմանվել սիրով լի մեր Հորը։

    Ներենք ի սրտե. լսենք այս հորդորը։

    Սերը փաստենք. իրար միշտ պատվենք։

  3. 3. Սիրով միացած մեր մեծ ընտանիքն է

    Գանձ ընտիր, ծով անծիր։

    Մեզ Յահն է կանչում. սա մեր Հոր բարիքն է.

    «Եկ, ճաշակիր ու վայելիր»։

    Պարգև է չքնաղ՝ մեր սերն ու բերկրանքը։

    Սուրբ Խոսքն ու ոգին փոխում են մեր կյանքը։

    Մենք հաշտ ենք ու ջերմ. շողում է հրճվանքը։

    Սեր է Աստված՝ հավետ նվիրված։