Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 105

«Աստված սեր է»

Ընտրել ձայնագրությունը
«Աստված սեր է»
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(1 Հովհաննես 4։7, 8)

  1. 1. Յահը սեր է. մեզ կանչում է.

    «Գերազանց ճամփով քայլեք.

    Ինձ սիրեք, մերձավորին ձեր

    Եվ գործով դա ցույց տվեք»։

    Սա կյանքի արդար ուղին է.

    Այս ճամփով պիտի քայլենք։

    Քրիստոսի անհուն, խոր սերը

    Մեր սրտում բոցավառենք։

  2. 2. Սերն Աստծու մեզ միշտ մղում է

    Գթությամբ լի գործերի։

    Թե ընկնենք, տխրի մեր սիրտը,

    Հայրը մեզ կբարձրացնի։

    Սերը սուրբ է, նախանձոտ չէ,

    Այն բարի է, դիմացկուն։

    Մեր քույրերն ու եղբայրները

    Արժանի են մեր սիրուն։

  3. 3. Բարկացկոտ ու նեղացկոտ չէ.

    Սերն իր շահը չի փնտրում։

    Թող Յահի ջերմ գորովանքը

    Ցոլացնենք միշտ մեր կյանքում։

    Կատարենք նրա պատվերը.

    Թող մեր սերը վառ լինի,

    Ջերմացնի մարդկանց սրտերը

    Եվ մեր Հորը փառք բերի։