Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Գովերգենք Եհովային»—Նոր երգեր

 Երգ 152

Դու մեր Վեմ, դու մեր հույս, դու մեր Ապավեն

Դու մեր Վեմ, դու մեր հույս, դու մեր Ապավեն

Բեռնել

(Առակներ 14։26)

  1. Ով Եհո՛վա Հայր, մեր Զորությո՛ւն,

    Աղբյուր չքնաղ հույսի։

    Այն սրտում վառվող կրակ է,

    Խարիսխ է հուսալի։

    Բայց կյանքի հոգսերն են մեզ ճնշում,

    Փոթորկի պես հարվածում,

    Մեր հույսի պայծառ ճրագը

    Իսպառ մարել փորձում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մեր Վեմ, դու մեր հույս,

    Դու մեր Ապավեն,

    Օգնիր, երբ տկար ենք՝ չընկնենք։

    Համարձակ ու վստահ

    Խոսքդ սերմանենք։

    Ամբողջ մեր սրտով քեզ կառչենք։

  2. Ով Եհո՛վա, Հայրն ես գթության,

    Մեր սիրտն ես ջերմացրել

    Ու դժվար պահին սփոփել ես,

    Ոգիդ ես մեզ տվել։

    Զորացնում են այս մտքերը մեզ

    Ու կրակ վառում սրտում։

    Քաջությամբ լցված՝ տոկում ենք,

    Անունը քո հայտնում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մեր Վեմ, դու մեր հույս,

    Դու մեր Ապավեն,

    Օգնիր, երբ տկար ենք՝ չընկնենք։

    Համարձակ ու վստահ

    Խոսքդ սերմանենք։

    Ամբողջ մեր սրտով քեզ կառչենք։