Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Գովերգենք Եհովային»—Նոր երգեր

 Երգ 149

Երախտապարտ ենք փրկանքի համար

Երախտապարտ ենք փրկանքի համար

Բեռնել

(Ղուկաս 22։20)

  1. Այսօր, Եհո՛վա Հայր,

    գահիդ առաջ կանգնած՝

    Մենք հիշում ենք սերը քո

    մեր հանդեպ ցույց տրված։

    Դու տվեցիր Որդուն քո թանկ,

    որ մենք ապրենք։

    Այդ մեծագույն սուրբ զոհը

    մեր սրտերում պահենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նա ազատեց մեզ իր կյանքով,

    Իր թանկագին արյան գնով։

    Եհո՛վա, քեզ

    երախտապարտ ենք մենք ամբողջ սրտով։

  2. Որդիդ հոժար կամքով

    երկրի վրա ապրեց

    Ու սիրուց մղված՝ մարդկանց

    փրկագինը տվեց։

    Մենք խարխափում էինք խավար

    այս աշխարհում։

    Հիմա մեր հույսը վառ է.

    կյանքն է մահին հաղթում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նա ազատեց մեզ իր կյանքով,

    Իր թանկագին արյան գնով։

    Եհո՛վա, քեզ

    երախտապարտ ենք մենք ամբողջ սրտով։