Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Գովերգենք Եհովային»—Նոր երգեր

Վայելեք նոր երգեր՝ Եհովա Աստծուն երկրպագելու և փառաբանելու համար։ Բեռնեք երաժշտությունն ու բառերը և սովորեք այս հիանալի երգերը։

ԵՐԳ 136

Թագավորությունը հաստատվել է. թող այն գա

Այս հիասքանչ երգը փառաբանություն է Եհովային իր Թագավորության համար, որի թագավորն է Հիսուս Քրիստոսը։

ԵՐԳ 137

Համարձակություն տուր մեզ

Միացեք համարձակություն ստանալու այս խնդրանքին՝ Եհովայի անվան մասին քաջաբար վկայելու համար։

ԵՐԳ 138

Եհովա է քո անունը

Գովաբանեք Եհովայի փառավոր անունը, և թող մարդիկ իմանան, որ նա է Բարձրյալը։

ԵՐԳ 139

Սովորեցրու նրանց հաստատ կանգնել

Խնդրիր Եհովայից նրա պաշտպանությունն ու օգնությունը կյանքի մրցավազքում տոկուն լինելու համար։

ԵՐԳ 140

Ռահվիրայի կյանքը

Արտահայտեք ձեր անսահման սերը Եհովայի հանդեպ և ձեր ուրախությունը կյանքի ու ծառայության համար։

ԵՐԳ 141

Փնտրում ենք խաղաղասեր մարդկանց

Ուրախ երգ մարդկանց հանդեպ մեր սիրո և այն մասին, թե որքան երջանիկ ենք, որ փնտրում ենք Աստծու անգին գառնուկներին։

ԵՐԳ 142

Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց

Երգեք Եհովայի բարության և այն մասին, թե ինչ ուրախությամբ ենք հրավիրում ամեն տեսակ մարդկանց, որ դառնան Աստծու ընկերը։

ԵՐԳ 143

Լույս խավար աշխարհում

Լույս է խավարի մեջ, մեր հայտնած լուրը բարի։

ԵՐԳ 144

Նրանք կապրեն, եթե լսեն

Մենք պիտի քարոզենք Աստծու նախազգուշական խոսքերը, քանի դեռ ժամանակ կա։

ԵՐԳ 145

Դուրս ենք գալիս քարոզելու

Երբեմն ավելի հեշտ է տանը մնալ, բայց մենք կարող ենք ուժ գտնել և դուրս գալ քարոզելու։

ԵՐԳ 146

Արեցիք ինձ համար

Հիսուսն ասում է, որ եթե սիրում ու աջակցում ենք իր օծյալ եղբայրներին, ապա իրեն ենք աջակցում ու սիրում։

ԵՐԳ 147

Հատուկ սեփականություն

Եհովան քնքշությամբ է վերաբերում իր ոգով օծված որդիներին, իսկ նրանք սիրով անում են այն, ինչ Եհովան է ցանկանում։

ԵՐԳ 148

Քո միածին Որդուն տվեցիր

Շնորհակալություն հայտնիր Եհովային ամենաթանկարժեք նվերի համար։ Այն բոլորին հույս տվեց։

ԵՐԳ 149

Երախտապարտ ենք փրկանքի համար

Հիսուսի քավիչ զոհը սիրո մեծագույն դրսևորումն է, որի համար մենք պետք է հավիտյան շնորհակալ լինենք Եհովային։

ԵՐԳ 150

Օգնության շտապենք

Արտահայտիր Եհովային ծառայելու քո մեծ ցանկությունը և թույլ տուր նրան ասել, թե որտեղ ծառայես։

ԵՐԳ 151

Աստծու որդիները կհայտնվեն

Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Եհովան Հիսուսի եղբայրներին երկինք կտանի, որպեսզի նրանք միասին հաղթեն և ստանան իրենց վարձատրությունը։

ԵՐԳ 152

Դու մեր Վեմ, դու մեր հույս, դու մեր Ապավեն

Երբ կյանքի հոգսերը ճնշում են մեզ, Աստված դառնում է մեր Վեմը, մեր հույսը և մեր Ապավենը։

ԵՐԳ 153

Ի՞նչ է քո սիրտը զգում

Ի՞նչ զգացումներ ես ունենում, երբ քո հնարավորության սահմաններում ամեն բան անում ես, որ փնտրես արժանիներին։

ԵՐԳ 154

Պիտի շարունակենք տոկալ

Այս երգը օգնում է տոկալ դժվարությունների ներքո և հավատարմորեն ծառայել Եհովային մինչև վերջ։