Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Առանձին երգեր

Հիանում ենք քո գործերով

Հիանում ենք քո գործերով
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

Բեռնել

  1. 1. Չքնաղ են գործերդ, Արարի՛չ Տիեզերքի,

    Սուրբ Խոսքը քո օգնում է ինձ մնալ կյանքի ճամփին։

    Քո լույսն է ցոլացնում ծառադ, գանձեր տալիս անմար,

    Օգնում են հովիվները ինձ՝ սիրող ու հոգատար։

    Սրտանց պատրաստվում եմ խնջույքին երկար սպասված։

    Ամեն անգամ ասում եմ ես. «Ի՜նչ լավն էր, գերազանց»։

    Սիրով հոգում ես մեր մասին անգին ժողովներում,

    Ինչպես մարդկանց քո Խոսքն ասել. այնտեղ եմ սովորում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գործերն են քո անսպառ.

    Քեզնով ենք հիանում, Ասպա՛ր։

    Որդին է քո իշխում։

    Հավատը զորանում է մեր, ու քեզ ենք մենք տեսնում։

    Հզոր Արքան շուտով պիտի դրախտ-երկիր բերի։

  2. 2. Քեզ հետ ջանք թափելը մեծ պատիվ է ինձ համար,

    Անունդ ի սրտե գովել. ահա՛ իմ սերը, Հա՛յր։

    Քո Խոսքն է սիրտը իմ գերում, խաղաղ է միտքը իմ...

    Ճամփան ես իմ լուսավորում, խրատն է քո անգին։

    Երգերն ինձ հուզում են, զգացմունքներն արտահայտում։

    Իսկ երկրպագությունը ընտանիքն է մեր կերտում։

    Ամուր է միությունը մեր՝ անկախ ազգությունից,

    Այս մեծ եղբայրությունը, Տե՛ր, հրաշք է քեզանից։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Գործերն են քո անսպառ.

    Քեզնով ենք հիանում, Ասպա՛ր։

    Որդին է քո իշխում։

    Հավատը զորանում է մեր, ու քեզ ենք մենք տեսնում։

    Հզոր Արքան շուտով պիտի դրախտ-երկիր բերի։