ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

Բեռնել

  1. 1. Երբեմն ես կուզեի տեսնել պատկերն իմ ապագայի,

    Իմ կյանքն ինչպես կվարեմ

    Եվ ինչպես կգտնեմ ճիշտ ուղին:

    Բայց ինչ էլ լինի, և ինչ էլ որ պատահի,

    Իմ կյանքը և անձն եմ տալիս ես Յահին:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եվ ինչ էլ որ գրավի սրտի իմ խորքերը,

    Կընտրեմ ես հաստատ Յահին հաճեցնելը:

    Ուզում եմ Եհովային ես ողջ սրտով ծառայել:

    Այն, ինչ ունեմ, նա տվեց, դա չեմ մոռանա ես:

    Նա ինձ պահպանեց. և չեմ ափսոսա ես,

    Այլ կկառուցեմ ապագաս ես Եհովայի հետ:

  2. 2. Երբեմն կյանքը կտա հաջողություն, բայց ոչ իրական:

    Եվ ես գիտեմ այդ ուղին

    Իմ ճամփան կշեղի անպայման:

    Մտքում պահելով, որ նվիրված եմ Յահին՝

    Վստահ եմ՝ հավատն իմ ամուր կլինի:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եվ ինչ էլ որ գրավի սրտի իմ խորքերը,

    Կընտրեմ ես հաստատ Յահին հաճեցնելը:

    Ուզում եմ Եհովային ես ողջ սրտով ծառայել:

    Այն, ինչ ունեմ, նա տվեց, դա չեմ մոռանա ես:

    Նա ինձ պահպանեց. և չեմ ափսոսա ես,

    Այլ կկառուցեմ ապագաս ես Եհովայի հետ:

    (ՄԻՋԵՐԳ)

    Երբեք ապագան իմ վերջ չի ունենա,

    Թե Եհովա Աստվածն իմ ընկերը դառնա:

    Անգին օրհնությունը կգա անկասկած,

    Թե որ տամ իմ ողջ կյանքը Յահին ես սրտանց:

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եվ ինչ էլ որ գրավի սրտի իմ խորքերը,

    Կընտրեմ ես հաստատ Յահին հաճեցնելը:

    Ուզում եմ Եհովային ես ողջ սրտով ծառայել:

    Այն, ինչ ունեմ, նա տվեց, դա չեմ մոռանա ես:

    Նա ինձ պահպանեց. և չեմ ափսոսա ես,

    Այլ կկառուցեմ ապագաս ես Եհովայի հետ:

    Կկառուցեմ ապագաս ես Եհովայի հետ: