«ԵՀՈՎԱՅԻՆ աղոթելիս հաճախ եմ իմ երախտագիտությունը հայտնում այն բանի համար, որ իր մասին լսել եմ իմ մայրենի լեզվով»,— ասում է Գուլիզարը։

Գուլիզարը ութ տարի չմկրտված քարոզիչ է եղել և մկրտվել է այն բանից հետո միայն, երբ սկսել է հաճախել իր մայրենի լեզվով՝ քրդերենով, անցկացվող ժողովի հանդիպումներին։ Նա այն բազմաթիվ քրդերից մեկն է, ովքեր վերջին տարիներին դրականորեն են արձագանքել ճշմարտությանը։ Իսկ ովքե՞ր են քրդերը։

 Քուրդ ժողովուրդը դարեր շարունակ բնակվել է Մերձավոր ու Միջին Արևելքում։ Ըստ որոշ գիտնականների՝ նրանք Աստվածաշնչում հիշատակված հին մարերի հետնորդներն են (2 Թագ. 18։11; Գործ. 2։9)։ Նրանց լեզուն պատկանում է իրանական լեզվախմբին։

Այսօր միլիոնավոր քրդեր ապրում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում։ Վրաստանում մոտ 20 000 քուրդ կա։ Ընդհանուր առմամբ նրանք աստվածավախ մարդիկ են և մեծ հարգանքով են վերաբերվում հոգևոր հարցերին։

Վրաստանում այժմ 500 քուրդ քարոզիչ կա և երեք քրդախոս ժողով։ 2014 թ.-ին հուրախություն բոլորի՝ Թբիլիսիում առաջին անգամ տարածաշրջանային համաժողով անցկացվեց, որին հյուրընկալվեցին Գերմանիայից, Թուրքիայից, Հայաստանից և Ուկրաինայից ժամանած պատվիրակներ։