Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ

Ամուսինս ցած չէր դնում գիրքը

Մարինա Կոպալիանի

Ամուսինս ցած չէր դնում գիրքը
  • ԾՆՎԵԼ Է 1957 թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1990 թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մարինան և նրա ամուսինը՝ Բադրին, անխոնջ քարոզիչներ էին և միևնույն ժամանակ մեծացնում էին իրենց երկու որդիներին։ Հետագայում Բադրին ծառայեց երկրի կոմիտեում և մնաց հավատարիմ մինչև իր մահը՝ 2010 թ.։

1989 ԹՎԱԿԱՆԻՆ ես ու ամուսինս մեր հարևանի տանը հանդիպեցինք Վկաների։ Եղբայր Գիվի Բառնաձեն, որը Աստվածաշունչ էր ուսումնասիրում մեր հարևանի հետ, չուներ Աստվածաշունչ, քանի որ այդ ժամանակ Վրաստանում դժվար էր այդ գիրքը գտնել։

Մեզ դուր եկավ այն, ինչ լսեցինք, և ցանկացանք Աստվածաշունչ ձեռք բերել։ Ամուսինս իր հարազատ եղբորն ասաց, որ Աստվածաշունչ է փնտրում։ Ի զարմանս իրեն՝ նրա եղբայրն ասաց, որ վերջերս վրացերեն Աստվածաշնչի նոր թարգմանություն է գնել և այն ուրախությամբ կնվիրի նրան։

Երբ Բադրին տուն վերադարձավ, նստեց սեղանի շուրջ և սկսեց կարդալ Սուրբ Գիրքը այնքան ժամանակ, մինչև որ մութն ընկավ։ Հաջորդ օրը նա արթնացավ ու շարունակեց իր ընթերցանությունը։ Երբ աշխատանքից տուն վերադարձա, տեսա, որ նստած է սեղանի շուրջ և դեռ կարդում է։ Նա ցած  չէր դնում գիրքը։ Ես առաջարկեցի նրան մի քանի օր արձակուրդ վերցնել, որ ավարտի ընթերցանությունը։ Կարճ ժամանակ անց նա ամբողջությամբ կարդաց Աստվածաշունչը։

Երբ հետագայում եղբայր Բառնաձեի օգնությամբ սկսեցինք ուսումնասիրել «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը, շատ ուրախ էինք, որ Աստվածաշունչ ունեինք։ Մենք չունեինք «Ճշմարտություն» գիրքը, իսկ մեր ուսուցիչը՝ Աստվածաշունչ։ Մոտ մեկ տարի հետո ես ու Բադրին մկրտվեցինք։