Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ

Իսկական քրիստոնեական սերը երբեք չի վերջանում

Իսկական քրիստոնեական սերը երբեք չի վերջանում

Իգոր։ Ես ու Գիզոն ծառայում էինք Տղվարչելիում (Աբխազիա)։ Քանի որ այն ժողովը, որի մաս էր կազմում մեր խումբը, գտնվում էր մոտ 85 կիլոմետր [մոտ 50 մղոն] հեռու՝ Ջվարի քաղաքում, ես ամիսը մեկ անգամ գնում էի այնտեղ, որպեսզի մեր հեռավոր խմբի համար աստվածաշնչյան գրականություն բերեմ։ 1992 թ.-ին՝ Խորհրդային Միության փլուզումից շատ չանցած՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը փորձեց անկախանալ։ Անջատողականների և վրացական բանակի միջև ռազմական գործողություններ սկսվեցին, ինչը մեծ դժվարություններ ստեղծեց։

Գիզո Նարմանիա և Իգոր Օչիգավա

Այս երկու եղբայրները միասին օգնել են իրենց հավատակիցներին Աբխազիայում ծագած պատերազմի ժամանակ։

Գիզո։ Մկրտվել եմ 21 տարեկանում՝ հակամարտությունը սկսվելուց ընդամենը մեկ տարի առաջ։ Երբ բռնկվեց պատերազմը, վախի ու անորոշության պատճառով եղբայրները սկսեցին վարանել քարոզել։ Բայց Իգորը, որը միշտ լավ հովիվ է եղել,  քաջալերեց մեզ՝ ասելով. «Հիմա մարդիկ մխիթարության կարիք ունեն։ Մենք հոգևորապես ամուր կմնանք միայն այն դեպքում, երբ շարունակենք քարոզել»։ Ուստի զգուշություն դրսևորելով՝ մենք շարունակեցինք ամեն օր մարդկանց հայտնել Աստծու Խոսքի մխիթարական լուրը։

Իգոր։ Հակամարտության պատճառով չէինք կարողանում օգտվել սովորական երթուղուց, որպեսզի հասնենք Ջվարի և գրականություն բերենք։ Քանի որ այդ տեղանքում եմ մեծացել, թեյի պլանտացիաների ու սարերի միջով անցնող մի ապահով ուղի կարողացա գտնել։ Սակայն վտանգ կար զինված մարդկանց հանդիպելու կամ ականի վրա ոտք դնելու։ Ես չէի ցանկանում վտանգել եղբայրներիս կյանքը, ուստի մենակ էի ճանապարհ ընկնում. դա լինում էր ամիսը մեկ անգամ։ Եհովայի օգնությամբ միշտ տեղ էի հասցնում ժամանակահարմար հոգևոր կերակուրը, որն օգնում էր մեզ հոգևորապես ամուր մնալու։

Թեև Տղվարչելիում ռազմական գործողություններ չէին իրականացվում, մեր քաղաքը շուտով շրջափակման մեջ հայտնվեց։ Արդյունքում՝ մենք սկսեցինք կրել պատերազմական ժամանակներին հատուկ դժվարություններ։ Վրա հասավ ձմեռը, ուտելիքը վերջանում էր, և բոլորս անհանգիստ էինք մեր կյանքերի համար։ Որքա՜ն ուրախացանք, երբ լսեցինք, որ Ջվարիի մեր եղբայրները ուզում են մեզ օգնություն տրամադրել։

Գիզո։ Մի օր Իգորը մեր ընտանիքին հարցրեց, թե արդյոք հնարավոր է մեր տանը պահել եղբայրների տրամադրած սննդի պաշարները և այնտեղից բաշխել դրանք։ Նա ծրագրում էր գնալ Ջվարի և բերել այդ օգնությունը։ Մենք անհանգիստ էինք նրա ապահովության համար, քանի որ գիտեինք, որ մի քանի անցագրային կետ պետք է անցնի և հնարավոր է՝ հանդիպի զինված մարդկանց ու գողերի (Հովհ. 15։13

Շատ ուրախացանք, երբ մի քանի օրից Իգորը ողջ-առողջ վերադարձավ մի մեքենա լիքը ուտելիքով, որը ձմռան ամիսներին մեզ բավարար կլիներ։ Այդ դժվար ժամանակներում մեր անձնական փորձով համոզվեցինք, որ իսկական քրիստոնեական սերը երբեք չի վերջանում (1 Կորնթ. 13։8

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչպե՞ս են Եհովայի վկաները օգնում աղետից տուժած իրենց հավատակիցներին

Աղետների ժամանակ մենք անհապաղ թե՛ նյութական, թե՛ հոգևոր օգնություն ենք տրամադրում մեր հավատակիցներին։ Ինչպե՞ս։