Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ

Իմ աչքով էի տեսնում՝ ինչ է ասում Աստվածաշունչը

Պեպո Դևիձե

Իմ աչքով էի տեսնում՝ ինչ է ասում Աստվածաշունչը
  • ԾՆՎԵԼ Է 1976 թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1993 թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մեծացել է որպես ուղղափառ եկեղեցու հետևորդ և խստորեն հետևել է դրա ավանդույթներին։ Աստվածաշնչյան ճշմարտությունը իմանալուց հետո ամուսնու հետ ծառայել է Բեթելում։ Այժմ նրանք հատուկ ռահվիրա են։

ԱՌԱՋԻՆ անգամ Վկաների մասին լսեցի, երբ Քութայիսում ուսանող էի։ Հարևաններից մեկն ասաց ինձ, որ Վկաները սրբապատկերներ չեն գործածում պաշտամունքի մեջ և չեն հավատում, որ Հիսուսը Ամենակարող Աստված է։ Այդ ամենը հակառակ էր այն հավատալիքներին, որոնք թանկ էին ինձ՝ ուղղափառ քրիստոնյայիս համար։

Երբ 1992 թ. ամռանը վերադարձա իմ հայրենի քաղաք՝ Ցագեր, իմացա, որ այնտեղ էլ Վկաները ակտիվ գործունեություն էին ծավալել։ Մայրս բազմաթիվ դրական բաներ էր լսել նրանց մասին։ Սակայն քանի որ ես հակառակ կարծիք ունեի, նա ասաց ինձ. «Գնա ու ինքդ տես, թե ինչ են նրանք սովորեցնում»։

Երկու ռահվիրա եղբայրներ՝ Պավլեն և Պաատան, կանոնավորաբար այցելում էին մեր հարևանությամբ ապրող մի ընտանիքի։  Հարևաններից շատերը լսում ու հարցեր էին տալիս նրանց։ Ես էլ որոշեցի ներկա լինել այդ քննարկումներին։ Ամեն անգամ, երբ հարց էի բարձրացնում, եղբայրները բացում էին Աստվածաշունչը և խնդրում ինձ, որ կարդամ իմ հարցի պատասխանը։ Դա շատ էր տպավորում ինձ, քանի որ իմ աչքով էի տեսնում՝ ինչ է ասում Աստվածաշունչը։

Շուտով միացա մի խմբի, որի հետ այդ եղբայրները Աստվածաշունչ էին ուսումնասիրում։ Հաջորդ ամռանը մեզնից տասը մկրտվեց, այդ թվում՝ ես։ Ավելի ուշ մայրս էլ դարձավ Եհովայի վկա։

Հետադարձ հայացք նետելով՝ երախտապարտ եմ եղբայրներին, որոնք իմ բոլոր հարցերին պատասխանելիս բացում էին Աստվածաշունչը և տալիս էին ինձ, որ ես կարդամ։ Դա օգնեց ինձ տեսնելու, որ իմ հավատալիքները ճիշտ չէին։ Ուստի ես էլ այսօր ուրիշների հետ զրուցելիս նույն կերպ եմ վարվում, որպեսզի օգնեմ նրանց գնահատելու ճշմարտությունը։