Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Վերին Սվանեթ

 ՎՐԱՍՏԱՆ

Ընդհանուր տեղեկություններ Վրաստանի մասին

Ընդհանուր տեղեկություններ Վրաստանի մասին

Խաղողի բերքահավաքը մեծ ուրախություն է պարգևում

Տարածքը։ Վրաստանը հայտնի է իր սիգապանծ լեռնաշղթաներով և ձյունածածկ լեռնագագաթներով, որոնցից մի քանիսը վեր են խոյանում ավելի քան 4 500 մետր (15 000 ֆուտ)։ Աշխարհագրական առումով երկիրը բաժանված է երկու հիմնական մասերի՝ արևելյան և արևմտյան։ Դրանցից յուրաքանչյուրը կազմված է մի քանի մարզերից, որոնք ունեն իրենց ուրույն կլիման, սովորությունները, երաժշտությունը, պարերը և կերակուրները։

Բնակչությունը։ 3,7 միլիոն բնակչության մեծամասնությունը բնիկ վրացի է։

Կրոնը։ Բնակչության մեծ մասը ուղղափառ եկեղեցու հետևորդ է, մոտ 10 տոկոսը՝ մուսուլման։

Լեզուն։ Վրացերենը նման չէ հարևան երկրների լեզուներին։ Պատմական աղբյուրներից երևում է, որ վրացական յուրօրինակ այբուբենը ստեղծվել է դեռևս մեր թվարկությունից առաջ։

 Տնտեսությունը։ Շատերն իրենց ապրուստը վաստակում են՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ։ Զբոսաշրջությունը միայն վերջերս է դարձել Վրաստանի տնտեսության կարևոր մասը։

Կլիման։ Վրաստանի արևելքում կլիման մեղմ է։ Արևմտյան Վրաստանում՝ Սև ծովի ափին, կլիման մերձարևադարձային է, և մեծ թվով ցիտրուսային ծառեր են աճում։

Խաղողի բերքահավաք՝ Կախեթի մարզում

 Սնունդը։ Հացը վրացական սեղանի անբաժանելի մասն է։ Ավանդական հացը թխում են կավե թոնրի մեջ։ Հիմնական կերակրատեսակը շոգեխաշած մսով, տարբեր համեմունքներով ու թարմ կանաչիով ապուրն է։ Գինեգործությունը հին պատմություն ունի։ Ավանդության համաձայն՝ գինին խմորվում և պահվում է կավե մեծ կարասներում։ Շատ ընտանիքներ խաղողի այգի ունեն և իրենց ձեռքերով են գինի պատրաստում։ Վրաստանը համարվում է խաղողի մոտ 500 տեսակի հայրենիքը։

Թխում են ավանդական հաց