Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ

Եհովայից առաջնորդություն խնդրեցի

Թամազի Բիբլաիա

Եհովայից առաջնորդություն խնդրեցի
  • ԾՆՎԵԼ Է 1954 թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1982 թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Աջակցել է աստվածաշնչյան գրականության տպագրության ընդհատակյա գործին, եղել է Վրաստանի առաջին շրջագայող վերակացուներից մեկը և միևնույն ժամանակ չորս երեխա է մեծացրել։

ՄԱՅՐՍ շատ վշտացավ, երբ ես ու կինս՝ Ցիծոն, Եհովայի վկա դարձանք։ Մի օր նա բոլոր ազգականներին կանչեց մեր տուն՝ հույս ունենալով, որ նրանք կհամոզեն ինձ այլևս չընկերակցել Վկաների հետ։ Նրանք ինձ ընտրության առաջ կանգնեցրին՝ կա՛մ ես պետք է մտքափոխ լինեի, կա՛մ նրանք ինձ հետ այլևս չէին շփվելու։

Որոշեցի հեռանալ իմ քաղաքից։ Քանի որ մետաղագործ եմ, մտածեցի, որ հեշտությամբ կարող եմ աշխատանք գտնել Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսում, և որոշեցի տեղափոխվել այնտեղ։ Բացի այդ, գիտեի, որ այդ քաղաքում քարոզիչների մեծ կարիք կա, ուստի Եհովայից առաջնորդություն խնդրեցի։

Կարճ ժամանակ անց հանդիպեցի մի անհատի, որի հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրել։ Նա ապրում էր Ջվարի փոքր քաղաքում։ Երբ նա իմացավ, որ ուզում եմ Քութայիս տեղափոխվել, շատ խնդրեց ինձ, որ տեղափոխվեմ իր քաղաք։ «Մենք բնակարան ունենք,— ասաց նա ինձ։— Ես, կինս ու երեխաներս կապրենք մի սենյակում, իսկ դու և կինդ կարող եք մյուսում ապրել»։

 Քանի որ Եհովայի առաջնորդությունն էի փնտրում, ասացի, որ կընդունեմ նրա առաջարկը, միայն եթե Ջվարիում կարողանամ արագ գտնել և՛ աշխատանք, և՛ վարձով տուն։ Ի զարմանս ինձ՝ այդ նույն երեկո նա վերադարձավ՝ ձեռքին մի ցուցակ, որում աշխատանքների առաջարկներ կային։

Մի քանի օր հետո ընտանիքիս հետ բնակություն հաստատեցի Ջվարիում։ Հենց առաջին օրը շատ բարձր աշխատավարձով աշխատանք գտա։ Իմ նոր գործատերը կացարան առաջարկեց ընկերությանը պատկանող մի մեծ տանը։ Կարճ ժամանակ անց ինձ խնդրեցին, որ աջակցեմ աստվածաշնչյան գրականության տպագրության ընդհատակյա գործին։ Քանի որ մեր նոր տանը շատ տարածք ունեինք, ես ու կինս այն տրամադրեցինք այդ գործունեության համար։

Երկար տարիներ մեր ընդարձակ տունը տրամադրել ենք Հիշատակի երեկոյի և այլ կարևոր միջոցառումների անցկացման համար։ Մեր տանիքի տակ ավելի քան 500 անհատ է մկրտվել։ Անչափ ուրախ եմ, որ ակնհայտ տեսել եմ Եհովայի առաջնորդությունը և հետևել եմ դրան։