Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Ուորվիք (Նյու Յորք), գլխավոր վարչություն

Անցած տարվա նշանակալից իրադարձությունները

Անցած տարվա նշանակալից իրադարձությունները

 ՄԻՆՉ Սատանայի աշխարհում մի աղետին հաջորդում է մյուսը, Եհովայի ճշմարիտ երկրպագուները շարունակում են «զբաղված լինել Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։ Այս հաշվետվությունը ցույց է տալիս, թե ինչպես են ողջ աշխարհում Վկաները ջանում «Եհովային ապավինել.... բարիք անել.... և հավատարմությամբ գործել» (Սաղ. 37։3

Գլխավոր վարչությունն ու մասնաճյուղը տեղափոխվում են

Ուոլքիլի (Նյու Յորք) համալիրի ընդլայնումը ավարտվեց 2016 թ. փետրվարի 1-ին, և Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեն, ծառայողական բաժինն ու Միացյալ Նահանգների մասնաճյուղի այլ բաժիններ տեղափոխվեցին այնտեղ։ Եվ քանի որ Ուորվիքում նոր գլխավոր վարչության համալիրի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, Բրուքլինի Բեթելի ընտանիքը նախաձեռնել է  Նյու Յորք քաղաքից գյուղական վայր տեղափոխվելու հսկայական գործը։

2017 թ. ապրիլի 3-ին՝ երկուշաբթի, Ուորվիքում գտնվող գլխավոր վարչության դռները կբացվեն շրջայցերի համար։ Դրանք կներառեն երեք ցուցահանդեսների ինքնուրույն դիտում և մեկ շրջայց էքսկուրսավարի ուղեկցությամբ։

  1. «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցահանդեսում ներկայացված կլինեն Աստվածաշնչի հազվադեպ նմուշներ և ցույց կտրվի, որ Աստծու անունը պետք է լինի Սուրբ Գրքում։

  2. «Ժողովուրդ՝ Եհովայի անվան համար» ցուցահանդեսը զննական միջոցների օգնությամբ կպատմի Եհովայի վկաների հոգևոր ժառանգության մասին և ցույց կտա, թե ինչպես է Եհովան առաջնորդել իր ժողովրդին ու սովորեցրել կազմակերպված ձևով կատարել իր կամքը։

  3. «Գլխավոր վարչություն. կենդանի հավատ» ինտերակտիվ ցուցահանդեսը կբացատրի, թե ինչպես են գործում Կառավարիչ մարմնի կոմիտեները, և թե ինչպես են նրանք Եհովայի ժողովրդին օգնում միասին հավաքվելու, աշակերտներ պատրաստելու, հոգևորապես սնվելու և իրար հանդեպ սեր դրսևորելու։

Ցուցահանդեսի ինքնուրույն դիտումը հնարավոր կլինի երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան 16։00-ն։ Բացի այդ, այցելուները հնարավորություն կունենան էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջայց կատարել, որը կտևի 20 րոպե։ Այդ շրջայցի ժամանակ հյուրերը կայցելեն վարչական/մաքրության և սպասարկման բաժինների մասնաշենք և կշրջեն Բեթելի տարածքով։ Այդ կարճ շրջայցը կանցկացվի երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան ժամը 8։00-ից մինչև 11։00-ն և 13։00-ից մինչև 16։00-ն։

Նախքան ձեր այցը ծրագրելը, խնդրում ենք, այցելեք jw.org կայքի ՄԵՐ ՄԱՍԻՆ բաժնի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ / ՇՐՋԱՅՑԵՐ ենթաբաժին և ընտրեք վայրը՝ Միացյալ Նահանգներ։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

Առաջնահերթությունը տրվում է համաշխարհային քարոզչական գործին

Նախկին բեթելցիները ինչպե՞ս են հարմարվել նոր հանգամանքներին։

«Դուք ամենալավ հարևաններն եք»

2016 թ. մայիսի 7-ին և 8-ին Բրուքլին Հայթսում Աստվածաշնչի պատմական ցուցասրահի համար կազմակերպված բաց դռների օրը լավ վկայություն եղավ Բրուքլինի Բեթելի հարևանների համար։

Նոր հանդիպում՝ Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը

2016 թ. հունվարին ողջ աշխարհում միջշաբաթյա հանդիպման անցկացման ձևը փոխվեց։

JW Broadcasting-ը «զորացնում ու թարմացնում է մեզ»

JW Broadcasting-ը սկսել է հեռարձակվել 2014 թ.-ից, և այժմ մատչելի է 90-ից ավելի լեզուներով։ Ինչպե՞ս են արձագանքում այն դիտողները։

Մասնաճյուղերի նվիրում

Ղրղզստանի և Հայաստանի մասնաճյուղի շենքերի նվիրումը ոգևորիչ նվաճում էր տեղի Վկաների համար։

Իրավաբանական հաշվետվություն (2016)

Ի՞նչ իրավական հարցերի են բախվել Վկաները 2016 թ. ընթացքում։

Լուրեր ամբողջ աշխարհից

Կարդա լուրեր և հետաքրքիր դեպքեր Եհովայի վկաների մասին Արգենտինայից, Բելիզից, Բուրունդիից, Գերմանիայից, Իտալիայից, Կոնգոյից (Կինշասա), Նեպալից, Պապուա Նոր Գվինեայից և Ուգանդայից։