Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Նամակ Կառավարիչ մարմնից, 2017

Նամակ Կառավարիչ մարմնից, 2017

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Դեռևս մ. թ. ա. յոթերորդ դարում Եզեկիել մարգարեին մի ապշեցուցիչ տեսիլք տրվեց։ Նա տեսավ մի ահռելի երկնային կառք, որը Գերիշխանի հսկողության տակ էր։ Շատ տպավորիչ էր այն, թե ինչպես էր այդ կառքը շարժվում։ Այն սլանում էր կայծակնային արագությամբ, նույնիսկ երբ փոխում էր ուղղությունը, և դա անում էր առանց ընթացքը դանդաղեցնելու կամ թեքվելու (Եզեկ. 1։4, 9, 12, 14, 16–27

Այս տեսիլքը հիշեցնում է մեզ, որ Եհովայի կազմակերպության երկնային մասը միշտ շարժման մեջ է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրային մասի վերաբերյալ։ Անցած ծառայողական տարին հստակ ցույց տվեց, որ Եհովան իր կազմակերպված ժողովրդին նույնպես առաջնորդում է զարմանալի արագությամբ։

Եհովայի կազմակերպության երկնային մասը միշտ շարժման մեջ է

Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, Բեթելի ընտանիքի անդամները զբաղված էին Բրուքլինից Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող նոր գլխավոր վարչություն և ուրիշ համալիրներ տեղափոխվելու աշխատանքներով։ Ոմանք էլ նշանակվեցին ծառայելու դաշտում։ Մի շարք մասնաճյուղերում Բեթելի ընտանիքի անդամները նույնպես զբաղված են շինարարական և վերանորոգման աշխատանքներով կամ նոր վայր են տեղափոխվում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Եթե նույնիսկ ֆիզիկապես ոչ մի տեղ չես տեղափոխվել, անկասկած, այլ կերպերով ես զբաղված եղել։

Կառավարիչ մարմինը տպավորվում և քաջալերվում է՝ տեսնելով, որ ամբողջ աշխարհում Աստծու ժողովուրդը  այսօր առավել քան երբևէ զբաղված է, քանի որ համաքայլ է ընթանում Եհովայի կազմակերպության հետ։ Շատերը տեղափոխվել են ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ոմանք ծառայում են օտարախոս դաշտում։ Ուրիշները վկայություն տալու այնպիսի ձևեր են փորձել, որոնք իրենց համար նոր կամ անծանոթ են եղել։ Մյուսներն էլ այլ կերպերով են ընդլայնել իրենց ծառայությունը։ Բոլոր հավատարիմ քրիստոնյաները, ներառյալ տարեցները և հաշմանդամները նվիրվածությամբ վազում են կյանքի մրցավազքում՝ շարունակելով ծառայել Եհովային։ Այդպիսով նրանք օգնում են քողազերծելու Սատանայի ստերը՝ փաստելով, որ նա ստախոս է (1 Կորնթ. 9։24

Համոզված եղեք, որ ձեր ցուցաբերած ոգին աննկատ չի մնում Եհովայի կողմից (Եբր. 6։10)։ Ձեր պատրաստակամությունը հիշեցնում է մեզ Աբրահամի ու Սառայի  օրինակները։ Երբ Աբրահամը 70-ն անց էր, դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից և ընտանիքի հետ գնաց հեռավոր Քանանի երկիր, որտեղ իր կյանքի մնացած հարյուր տարին ապրելու էր վրաններում։ Ի՜նչ հրաշալի ոգի ցուցաբերեցին նա և նրա սիրելի կինը (Ծննդ. 11։31; Գործ. 7։2, 3

Դուք է՞լ եք այդպիսի ոգի ցուցաբերում։ Այո՛, քանի որ այս դժվարին ժամանակներում հավատարմորեն և տոկունությամբ կատարում եք Հիսուսի պատվերը, որն ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (Մատթ. 28։19

Այն, որ Հիսուսը ասաց «գնացեք», ցույց է տալիս, որ մենք պետք է ակտիվորեն գործենք։ Հաճելի է իմանալ, թե անցած տարվա ընթացքում որքան շատ գործ են արել Քրիստոսի նախանձախնդիր հետևորդները։ Դժվար չէ տեսնել, որ Եհովան իր զորավոր ձեռքով օրհնել է Թագավորության բարի լուրի մասին բոլոր ազգերին հռչակելու գործը (Մարկ. 13։10

Շատերը դրականորեն են արձագանքել այդ լուրին։ Անցած տարի քարոզիչների բարձրագույն թիվը եղել է 8 340 847, իսկ ամեն ամիս անցկացված Աստվածաշնչի ուսումնասիրությունների միջին թիվը կազմել է 10 115 264։ Հստակ է, որ երկնային կառքը շարժման մեջ է, և դուք՝ նույնպես։ Կարճ ժամանակ է մնացել, և շուտով Եհովան կփակի փրկության տանող դուռը, ուստի շարունակեք կատարել ձեր անձնվեր ծառայությունը։

Որքա՜ն տեղին է այս տարվա խոսքը՝ «Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա» (Սաղ. 37։3)։ Երբ հնազանդվում եք այս խոսքերին և անում եք այն, ինչ բարի է՝ սուրբ ծառայություն մատուցելով Եհովային, ցույց եք տալիս, որ վստահում եք նրան։ Խնդրում ենք, միշտ հիշեք, որ դուք մենակ չեք։ Ճշմարիտ են Հիսուսի խոսքերը, որն ասաց. «Ես  ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20

2017 ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ

«Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա»

Վստահ եղեք, որ Եհովան կշարունակի օրհնել ձեր ծառայությունը, որն անում եք հավատարմորեն։ Անկախ նրանից՝ շատ բան եք անում, թե քիչ, Եհովան գնահատում է այն, որ ձեր լավագույնն եք տալիս իրեն և ճիշտ մղումներով։ Բոլոր այս նվերները հաճելի են նրան և ուրախացնում են նրա սիրտը (2 Կորնթ. 9։6, 7)։ Ուստի շարունակեք մտերմանալ ձեր սիրառատ Հոր հետ՝ կանոնավորաբար աղոթելով նրան, ուսումնասիրելով նրա Խոսքը, հաճախելով քրիստոնեական հանդիպումներին և եռանդորեն մասնակցելով քարոզչական ծառայությանը։

Քանի դեռ Սատանային տրված «քիչ ժամանակը» չի ավարտվել, այդ չար ըմբոստը ամեն ինչ անում է անարատության ճանապարհից մեզ շեղելու համար (Հայտն. 12։12)։ Մոտ մնացեք Եհովային, և Սատանայի յուրաքանչյուր քայլ կձախողվի (Սաղ. 16։8)։ Խնդրում ենք, հիշեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում և գնահատում ենք ձեր աջակցությունը այս վերջին օրերում Տիրոջ Թագավորության շահերը առաջ տանելու գործում։

Ձեր եղբայրներ,

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին