Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Մակաո

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ասիա և Մերձավոր Արևելք

Ասիա և Մերձավոր Արևելք
  • ԵՐԿՐՆԵՐԸ 49

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 4 464 374 770

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 728 989

  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 771 272

Մեկ զրույց, բազմաթիվ արձագանքներ

Ջոնաթանը, որը ապրում է Ֆիլիպիններում, հիվանդանոցում սպասում էր բժշկի ընդունելությանը։ Նկատելով նրա կոկիկ ու մաքուր արտաքինը՝ ընդունարանում աշխատող կինը հարցրեց, թե արդյոք նա ապահովագրական գործակալ է։ Ջոնաթանն ասաց, որ ինքը Եհովայի վկա է և եկել է հիվանդանոց՝ օգնելու մի Վկա պացիենտի, ով առողջական խնդիրներ ունի։ Ընդունարանում աշխատող կինը՝ Լայլան, շատ տպավորվեց և Ջոնաթանին  ասաց, որ իր հայրը, որը վերջերս էր մահացել, կանոնավորաբար ընթերցում էր «Դիտարան» ամսագիրը։ Ջոնաթանը նրա համար կարդաց Հովհաննես 5։28, 29-ը և տվեց «Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» թերթիկը։

Ջոնաթանը վկայություն է տալիս ընդունարանում աշխատող կնոջը (Ֆիլիպիններ)

Դրանից հետո, երբ Ջոնաթանը գալիս էր հիվանդանոց, Լայլայի համար գրականություն էր բերում։ Նա նաև ծանոթացրեց նրան մի քրոջ հետ, որը սկսեց նրա հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Շուտով Լայլայի ամուսինը, քույրն ու մայրը նույնպես սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։

 Մի օր Ռոզան՝ Լայլայի հարևանը, մոտեցավ նրան և հարցրեց, թե ինչու են նրա տուն այդքան շատ մարդիկ գալիս։ Լայլան պատասխանեց, որ Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։ Շուտով Ռոզան նույնպես սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, իսկ երբ նա այցելեց իր քրոջը, ոգևորված պատմեց նրան այն ամենը, ինչ իմացել էր։ Նրա քրոջը՝ Աբիգեյլին, հետաքրքրեց նրա պատմածը, և նա խնդրեց, որ իր հետ էլ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Ռոզայի մայրը նույնպես համաձայնեց ուսումնասիրել Սուրբ Գիրքը։

Վերջին տարածաշրջանային համաժողովին Լայլան մկրտվեց։ Նրա մայրը այժմ նույնպես մկրտված է, իսկ նրա հարևանուհին՝ Ռոզան, և Ռոզայի քույրը անցած տարի են մկրտվել։ Ռոզայի մայրը կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին։ Լայլայի ընտանիքի անդամներից մի քանիսը շարունակում են ուսումնասիրել Աստվածաշունչը։ Եվ այս ամենը եղավ հիվանդանոցում տեղի ունեցած մեկ զրույցի շնորհիվ։

Տեխնոլոգիաները օգնում են բարի լուրը քարոզելու խուլ մարդկանց

Շրի Լանկայի ժեստերի լեզվի դաշտում մեծ աճ է նկատվում։ 2015 թ.-ին խուլ մարդկանց հասցեների թիվը, որոնք ունեին Վկաները, 80-ի էլ չէր հասնում, և դրանք նշված էին թղթերի վրա։ Սակայն այսօր այդ երկրում շրիլանկյան ժեստերի լեզվով ժողով կա, և 420 մարդու անուններ, նրանց հասցեներն ու ԳՏՀ կոորդինատները պահվում են համակարգչի մեջ։ Եղբայրները անձամբ կամ տեսակապի և տեքստային հաղորդագրության միջոցով կապ են հաստատել այդ մարդկանց մոտ 80 տոկոսի հետ։ Միսիոներ ծառայող մի ամուսնական զույգ ասում է. «Այժմ մենք կարող ենք խուլ քարոզիչներին քարոզչական տարածքներ տրամադրել։ Նախկինում քարոզիչներն այցելում էին միայն այն խուլ մարդկանց, ում անձամբ էին ճանաչում»։

Շնորհակալական խոսքեր՝ պետական պաշտոնյայի կողմից

Մոնղոլիայում բնակվող եղբայրները ակտիվորեն մասնակցում են մեծ քաղաքներում հատուկ հրապարակային  վկայություն տալու գործին, նույնիսկ երբ դրսում ջերմաստիճանը –30 աստիճան Ցելսիուս է [–20 Ֆարենհայտ]։ Մի անգամ մի պետական պաշտոնյա շարժական ցուցատախտակից գրականություն վերցրեց և հետո շնորհակալական նամակ ուղարկեց, որտեղ գրված էր. «Ես բուդդայական եմ։ Բայց շատ ուրիշ կրոններ եմ ուսումնասիրել, քանի որ առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ չպետք է միայն մեկ ուղի ընտրել, հարկավոր է ուրիշ ուղիներ էլ ուսումնասիրել»։ Ձեր հրատարակություններից մի քանիսը կարդալուց հետո որոշեցի մի նամակ գրել, որ արտահայտեմ իմ զգացումները։ Ես հստակ տեսնում եմ, որ դուք շատ ժամանակ եք տրամադրում և ջանք ու եռանդ չեք խնայում, որպեսզի մարդկանց գործնական և օգտակար տեղեկություններ հայտնեք։ Ձեր հրատարակություններից հասկացել եմ, որ Աստվածաշունչը այնպիսի գիրք է, որն արժե կարդալ։ Այդ գրքում է ճշմարտությունը։ Այն իսկական առաջնորդություն է տալիս մեր կյանքի համար։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր մեծ ջանքեր են թափել, որ այդ գրականությունը թարգմանեն մոնղոլերեն։ Նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մարդկանց օգնելու համար թե՛ չափազանց շոգ, թե՛ ցուրտ եղանակին բաժանում են այն»։

Հրապարակային վկայություն են տալիս ցուրտ եղանակին (Մոնղոլիա)

Նրա աղոթքը լսվեց

Հոնկոնգում Բրեթ անունով մի ռահվիրա եղբայր մոտեցավ մոտ 30 տարեկան մի երիտասարդի և առաջարկեց «Ի՞նչն է երջանիկ դարձնում ընտանիքին» թերթիկը։ Տեսնելով այն՝ երիտասարդի աչքերը արցունքով լցվեցին։ Նա ասաց, որ ճշմարտության մեջ է մեծացել, բայց 16 տարեկանում փախել է տնից։ Հաջորդ հինգ տարիներին ապրել է փողոցներում և թմրամոլ է դարձել, մինչև որ մի բարեգործական կազմակերպություն օգնություն է ցույց տվել իրեն։

Նա նաև ասաց, որ այդ առավոտ՝ նախքան մեր եղբորը հանդիպելը, նա աղոթել էր Աստծուն՝ ասելով. «Եթե այն կրոնը, որը դավանել եմ փոքր տարիքում, ճիշտ է, խնդրում եմ, այսօր մի նշան ցույց տուր ինձ»։ Նա հասկացավ, որ իր աղոթքին պատասխան էր տրվել։ Նրանք երկուսով գնացին մոտակա  սրճարան, որտեղ «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկից որոշ թեմաներ աչքի անցկացրին։ Քանի որ այդ երիտասարդը երեկոյան պետք է վերադառնար Ֆրանսիա, նրանք փոխանակեցին իրենց կոնտակտային տվյալները։ Ավելի ուշ նա Բրեթին գրեց. «Իմ եղբա՛յր, Եհովան պատասխանել է աղոթքներիս։ Կիրակի պատրաստվում եմ գնալ մոտակա Սրահ»։ Նա կապ հաստատեց Ֆրանսիայում բնակվող Վկաների հետ և սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը ու հաճախել ժողովի հանդիպումներին։