Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

2016 տարվա խոսքը

«Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի» Եբրայեցիներ 13։1

2016 տարվա խոսքը

«Շատերը.... իրար կատեն և.... շատ-շատերի սերը կսառչի» (Մատթ. 24։10, 12)։ Այս խոսքերով Հիսուսը մարգարեացավ, որ մ.թ. 70թ. Երուսաղեմի կործանումից առաջ մարդկանց սերը սառչելու էր։ Սակայն ի տարբերություն աշխարհի մարդկանց՝ Քրիստոսի աշակերտները սեր էին դրսևորելու միմյանց հանդեպ (Հովհ. 13։35)։ Պողոսը Երուսաղեմում ապրող եբրայեցի  քրիստոնյաներին գրեց, որ նրանք եղբայրասեր են և հորդորեց, որ շարունակեն սեր դրսևորել միմյանց հանդեպ։ Հավանաբար, նրանք շատ քաջալերվեցին՝ կարդալով առաքյալի խոսքերը։

Սատանայի իշխանության տակ գտնվող այս չար համակարգը մոտենում է իր վախճանին։ Առաջին դարի մեր հավատակիցների նման՝ մենք ապրում ենք այնպիսի մարդկանց մեջ, որոնք ավելի շատ սիրում են փողը, հաճույքներն ու իրենց անձը, քան Աստծուն ու մերձավորին (2 Տիմոթ. 3։1–4)։ Սակայն ամբողջ աշխարհում Եհովայի վկաները ջերմ սեր են դրսևորում միմյանց հանդեպ։ Եկեք շարունակենք եղբայրասիրություն դրսևորել և այդպիսով փառք բերել մեր Աստված Եհովային, որը սիրո մարմնացումն է։