Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնաճյուղերի նվիրում

Մասնաճյուղերի նվիրում

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ մասնաճյուղի նվիրման ժամանակ, որը տեղի ունեցավ 2015թ. հունվարի 24-ին՝ շաբաթ օրը, մի քույր ասաց. «Սիրտս ցնծում է ուրախությունից»։ Նա և մյուս 583 հյուրերը շատ էին տպավորվել՝ տեսնելով 19 սենյակ ունեցող բնակելի մասնաշենքը, ընդարձակված ճաշարանը և վերանորոգված խոհանոցը։ Ավելի շատ տարածք էր հատկացվել ծառայողական, հաշվապահական և նախագծման/շինարարության բաժիններին։ Բացի այդ, ձայնագրման/տեսագրման և ժեստերի լեզվի բաժինները նոր ստուդիաներ ունեցան, և բացվեց Բրայլի գրատիպով տառադարձման բաժին։ Մադագասկարում քարոզչական գործի համառոտ պատմությունը լսելուց հետո հյուրերը ունկնդրեցին նվիրման ելույթը, որը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը։

Մադագասկարի մասնաճյուղի՝ 19 սենյակ ունեցող նոր բնակելի մասնաշենքը

Ջակարտայում (Ինդոնեզիա) ջրհեղեղ էր տեղի ունեցել, և քաղաքի փողոցները ողողվել էին ջրով։ Բայց հուրախություն  Եհովայի ժողովրդի՝ նախքան 2015թ. փետրվարի 14-ը, երբ պետք է տեղի ունենար մասնաճյուղի նվիրումը, ջրերն արդեն ցամաքել էին։ Մասնաճյուղն այժմ զբաղեցնում է 42-հարկանի գրասենյակային շենքի մի հարկը և դրան կից բնակելի շենքի 12 հարկերը։ Բեթելի մի քանի բաժիններ էլ տեղակայված են հարակից ավելի փոքր շենքերում։ Նվիրման ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը։ Հաջորդ օրը ֆուտբոլի մարզադաշտում, որտեղ հավաքված էին 15257 հոգի, նա ներկայացրեց մեկ ուրիշ ելույթ՝ «Շարունակեք տոկալ բարի գործում» վերնագրով։ Իսկ 41 այլ վայրերում հավաքված 11189 հոգի ծրագիրը լսեցին հեռարձակման միջոցով։ Դա Եհովայի վկաների ամենամեծ հավաքույթն էր Ինդոնեզիայում։ Ռոնալդ Ջական, որը Ինդոնեզիա եկած առաջին միսիոներներից է, ասաց. «1951թ.-ին, երբ եկա այստեղ, ողջ երկրում ընդամենը 26 քարոզիչ կար։ Բայց այսօր ավելի քան 26000 հոգի ներկա են այս հատուկ հանդիպմանը։ Եհովան իսկապես օրհնել է իր ժողովրդին Ինդոնեզիայում»։