Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թագավորության սրահների շինարարությունը «արագանում է»

Թագավորության սրահների շինարարությունը «արագանում է»

ՈՂՋ աշխարհում Եհովան արագացնում է ճշմարիտ երկրպագության տարածումը։ Արդյունքում՝ Թագավորության սրահների ավելի մեծ կարիք է առաջանում (Ես. 60։22)։ Ներկայումս ամբողջ աշխարհում ավելի քան 13000 սրահներ պետք է կառուցվեն կամ հիմնովին վերանորոգվեն։

Առավել արդյունավետ ու տնտեսող մեթոդներով գործը առաջ տանելու նպատակով Կառավարիչ մարմինը շինարարության տարբեր բաժիններում փոփոխություններ է արել։ Վերջերս ստեղծվել է մի նոր բաժին՝ նախագծման/շինարարության միջազգային բաժինը (ՆՇՄ), որը գտնվում է գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք)։ Այն մեծ աշխատանքներ է տանում, որպեսզի պարզի, թե ամբողջ աշխարհում շինարարության ու վերանորոգման նախագծերից որոնք են առավել  առաջնային, և արագացնի դրանց իրականացումը։ Իսկ նախագծման/շինարարության տարածաշրջանային բաժինները (ՆՇՏՇ), որոնք գտնվում են Օվկիանիայի, Կենտրոնական Եվրոպայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Միացյալ Նահանգների մասնաճյուղերում, վերահսկում են իրենց հոգածության տակ գտնվող տարածքներում իրականացվող նախագծերը և հոգ են տանում, որ Թագավորության սրահները կառուցվեն ավելի արագ ու արդյունավետ կերպով։ Յուրաքանչյուր ՆՇՏՇ նաև քայլեր է ձեռնարկում, որ իր տարածաշրջանի մասնաճյուղերը մարզում ստանան իրենց տարածքի աստվածապետական շինություններին հոգ տանելու համար։ Յուրաքանչյուր մասնաճյուղում գործում է նախագծման/շինարարության տեղի բաժին (ՆՇՏ), որը տվյալ տարածքում վերահսկում է Թագավորության սրահների և Համաժողովների սրահների շինարարությունն ու տեխսպասարկումը։

Միացյալ Նահանգներում ապրող բոլոր երեցները 2015թ. հունվարին տեսակապի միջոցով մասնակցեցին մի հանդիպման, որի ժամանակ խոսվում էր Թագավորության սրահների նախագծման, շինարարության և տեխսպասարկման մի նոր ծրագրի մասին։ Նրանք ստացան հետևյալ տեղեկությունները։

  • Շինարարություն։ Գոյություն ունեցող ստանդարտացված դիզայնն ու շինարարական նյութերը կհարմարեցվեն տեղի հանգամանքներին և հիմնված կլինեն Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեի տված առաջնորդության վրա։ Շինությունները կլինեն քիչ խնամք պահանջող, դիմացկուն, բայց միևնույն ժամանակ՝ գեղեցիկ ու ոչ ծախսատար։

  • Տեխսպասարկում։ Յուրաքանչյուր ժողովում մի խումբ կամավորների կսովորեցնեն, թե ինչպես հոգ տանել երկրպագության վայրերի մասին, որպեսզի դրանք հնարավորինս երկար ծառայեն։

Ճիշտ է, շինարարական և տեխսպասարկման աշխատանքների մասշտաբները հսկայական են, բայց Աստծու ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ գործն այնպես է կազմակերպվում, որ արագ արվի, և նվիրաբերված միջոցները իմաստնորեն օգտագործվեն։

Իմացիր ավելին

Եհովայի վկաներ—Շինարարություն՝ առանց սահմանների

Եհովայի ժողովուրդը կոտրում է ազգային, մշակութային ու լեզվական ցանկացած պատնեշ և միասնական կառուցում է շինություններ, որոնք փառք են բերում Եհովային։