Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լույսն ավելի ու ավելի է պայծառանում

Լույսն ավելի ու ավելի է պայծառանում

ԵՀՈՎԱՅԻ ճշմարիտ երկրպագուները հասկանում են, որ Նա է հոգևոր լույսի աղբյուրը, և ջերմեռանդորեն աղոթում են, որ Նրա «լույսն ու ճշմարտությունը» առաջնորդեն իրենց (Սաղ. 43։3)։ Այսօր աշխարհը հոգևոր թանձր խավարի մեջ է, մինչդեռ Աստված շարունակում է լույս սփռել իր ժողովրդի վրա։ Նրա ծառաների ճանապարհը «պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում» (Առակ. 4։18)։ Եհովայից եկող լույսը աստիճանաբար լուսավորում է իր ժողովրդի ճանապարհը կազմակերպչական, ուսմունքային և բարոյական հարցերում։ Ահա մեր հավատալիքներից մի քանիսը, որոնք վերաճշտվել են վերջին տարիների ընթացքում։