Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

Դար էս-Սալամում անցորդները մոտեցել են գրականության ցուցատախտակին (Տանզանիա)

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հատուկ հրապարակային վկայություն մեծ քաղաքներում

Հատուկ հրապարակային վկայություն մեծ քաղաքներում

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ համար տնետուն ծառայությունը միշտ եղել և մնում է աստվածաշնչյան ճշմարտությունը տարածելու հիմնական ձևը։ Սակայն բարի լուրը քարոզելու շատ արդյունավետ միջոց է նաև հատուկ հրապարակային վկայությունը (Մատթ. 24։14)։ Թագավորության քարոզիչները ծառայության այս ձևի մեջ օգտագործել են գրականության ցուցատախտակներ, ցուցասեղաններ և տաղավարներ։ Բացի վերոնշյալից, աշխարհի տարբեր ժողովներ ստացան նաև գրականության մոտ 250000 շարժական ցուցատախտակներ։ Ի՞նչ արդյունքներ են եղել։

Դար էս-Սալամում (Տանզանիա) մեծ քաղաքների հատուկ հրապարակային վկայության ծրագիրը սկսեց գործել 2014թ.-ին, և այդ ժամանակվանից Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն են հայտնել մոտ 700 հոգի։ Հետաքրքրվող անհատներից շատերը հաճախում են ժողովի հանդիպումներին  և ավելի մտերմանում Աստծու հետ։ Աֆրիկայում և անդրծովյան երկրներում մեկ տարվա մեջ շարժական ցուցատախտակներից գրականության ավելի քան 250000 օրինակ են վերցրել։

Սողոմոնի կղզիներն ընդգրկում են ավելի քան 300 բնակեցված կղզիներ, սակայն այդ հսկայական տարածքում 2000-ից քիչ քարոզիչ կա։ Ուստի այս երկրում մեծ քաղաքների հատուկ հրապարակային վկայությունը դարձել է ճշմարտության սերմերը տարածելու կարևոր միջոց։ Մայրաքաղաք Հոնիարայում եղբայրներն ու քույրերը տարածել են ավելի քան 104000 ամսագիր և 23600-ից ավելի գրքույկ, ընդ որում գրականություն վերցնողներից շատերը ապրում են այն կղզիներում և հեռավոր գյուղերում, որտեղ Վկաներ չկան։ Իսկ մի անգամ ընդամենը կես օրում քարոզիչները տարածեցին «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 400 օրինակ, և 60 հոգի ցանկություն հայտնեցին, որ իրենց հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացվի։

Մի օր՝ վաղ առավոտյան, Վենեսուելայի Մարգարիտա կղզում ռահվիրաներ Մայքլն ու Լինդան ծովափին գրականության ցուցատախտակն էին կանգնեցնում, երբ նրանց մոտեցավ Անիբալ անունով մի մարդ և վերցրեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի մի օրինակ։ Նա ասաց, որ հենց այդ ծովափին յոթ տարի առաջ մահացել է իր հայրը, և այդ ժամանակվանից ի վեր մայրը տառապում է դեպրեսիայով։ Հաջորդ շաբաթ Անիբալը վերադարձավ և Մայքլին ու Լինդային ասաց, որ այդ օրը իր հոր մահվան տարելիցն է։ Նա հանեց բջջային հեռախոսն ու զանգահարեց մորը և Մայքլին խնդրեց, որ նրան մի քանի մխիթարական խոսք ասի։ Մայքլը կատարեց նրա խնդրանքը։ Դրանից հետո Անիբալի մայրը մի քանի անգամ զանգահարել է Մայքլին ու Լինդային, և նրանք Աստվածաշնչից մխիթարական համարներ են կարդացել նրա համար։ Այդ կինը իր ուղարկած հաղորդագրություններից մեկում գրել է. «Այսօր շատ ավելի լավ եմ զգում, որովհետև դուք սփոփեցիք ինձ և օգնեցիք, որ հավատս ամրանա»։

 Միացյալ Նահանգներում մեծ քաղաքների հատուկ հրապարակային վկայություն է կազմակերպվել 14 քաղաքներում՝ 127 տարբեր վայրերում։ 2015թ. ծառայողական տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում 8445 Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվել։ Վկայության այս ձևը նաև արդյունավետ միջոց է օգնելու ոչ ակտիվ քրիստոնյաներին, որ կրկին միանան ճշմարիտ երկրպագությանը։ Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) Թերի անունով մի մարդ հետաքրքրությամբ նայում էր գրականության ցուցասեղանին։ Սեղանի մոտ կանգնած Վկա ամուսինները հարցրին նրան, թե արդյոք ծանոթ է մեր գրականությանը։ Այդ մարդը ասաց, որ ինքն էլ է Եհովայի վկա, բայց արդեն մոտ չորս տարի է՝ ոչ ակտիվ է։ Ամուսինները կարդացին Եզեկիել 34։11-ը և նրա հետ քննարկեցին այդ համարը, որտեղ ասվում է. «Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց»։ Ամուսինները նաև տեղեկություն տվեցին մեր վեբ կայքի և JW Հեռարձակման մասին։ Հաջորդ առավոտ Թերին էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեց եղբորը։ Նա գրում էր, որ գրականության սեղանը տեսնելուց ընդամենը մի քանի րոպե առաջ Աստծուց ներում էր խնդրել այն բանի համար, որ այդքան ժամանակ բաց է թողել ժողովի հանդիպումները։ Նաև Եհովայից օգնություն էր խնդրել նրա հետ մտերմանալու համար։ «Հետո հանդիպեցի ձեզ,— գրում էր Թերին,— ու դուք ինձ ջերմորեն ողջունեցիք։ Կարդացիք այդ քաջալերական համարը և տվեցիք այն բոլոր տեղեկությունները, որ ինձ անհրաժեշտ էին Եհովայի կազմակերպություն վերադառնալու համար։ Դա իմ աղոթքի պատասխանն էր»։

Ադիս Աբեբայում (Եթովպիա) մեծ քաղաքների հատուկ հրապարակային վկայություն է տրվում չորս տարբեր վայրերում։ Այդ ծառայության ժամանակ եղբայրներն ու քույրերը երեք ամսում տարածեցին 37275 հրատարակություն, և 629 հոգի ցանկություն հայտնեցին, որ Վկաները այցելեն իրենց։ Շատերը վերցրին «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Նրանցից մեկը՝ մի տարեց մարդ, անմիջապես սկսեց կարդալ այն։ Նա նախկինում սովորել էր հոգևոր ճեմարանում և հարցեր ուներ Աստծու Թագավորության ու Հիսուսի մասին։ Ուստի հաջորդ օրը կրկին եկավ ցուցատախտակի մոտ, որ իմանա իր հարցերի պատասխանները։ Մյուս օրը համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել,  իսկ շաբաթվա վերջում առաջին անգամ ներկա եղավ ժողովի հանդիպման։ Այժմ նա կանոնավորաբար հաճախում է հանդիպումներին և արագորեն առաջադիմում է։

Ամհարերեն գրականության ցուցատախտակ Ադիս Աբեբայում (Եթովպիա)

Մեքսիկայում մի հրեա մարդ մոտեցավ գրականության ցուցատախտակին և եղբայրներին հարցրեց, թե արդյոք մահվան թեմայով ինչ-որ գրականություն ունեն։ Նրանք ասացին, որ մահվան մասին ամսագրի բոլոր օրինակները վերջացել են, և  առաջարկեցին մեկ ուրիշ ամսագիր, որտեղ խոսվում է ապագայի մասին։ Այդ մարդը բռնեց եղբոր թևը և ասաց. «Ինձ չի հետաքրքրում ապագան։ Ես ուզում եմ վերջ տալ կյանքիս»։ Ապա սկսեց լաց լինել։ Եղբայրները հարցրին, թե ինչն է պատճառը, որ նա այդպիսի ապրումներ ունի։ «Որդիս է մահացել»,— հեկեկալով ասաց նա։ Եղբայրները ցույց տվեցին «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 7-րդ գլուխը և նրա համար կարդացին «Երբ մահանում է քո սիրելի հարազատը» ենթավերնագրի առաջին երկու պարբերությունները, ինչպես նաև այդ գլխի վերջին հատվածը, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչ հույս կա մահացածների համար։ Այդ մարդը, խորապես հուզված, կրկին բռնեց եղբոր թևը և ասաց. «Դա, իսկապե՞ս ճիշտ է»։ Եղբայրները հավաստիացրին, որ Եհովան անպայման կիրականացնի իր խոստումը։ Այդ ժամանակ նա ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, որ կրկին տեսնեմ որդուս»։ Եղբայրները պայմանավորվեցին, որ այցելեն նրան։ Երբ գնացին նրա տուն, նա պատրաստ սպասում էր, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեն։

Մի շրջագայող վերակացու, որն օգնել է մեծ քաղաքների հատուկ հրապարակային վկայություն կազմակերպել Նյու Յորքում, ասում է. «Եհովան շատ է օրհնել այս ծրագիրը։ Դրա շնորհիվ վկայություն է տրվում տասնյակ հազարավոր մարդկանց։ Այս ծառայության միջոցով մենք նաև հանդիպում ենք բազմաթիվ ոչ ակտիվ քարոզիչների և ընկերակցությունից զրկված անհատների՝ այսպես ասած, կորած ոչխարների, որոնք այժմ համապատասխան օգնություն են ստանում Եհովայի փարախ վերադառնալու համար» (Եզեկ. 34։15, 16