Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Հիսուն տարվա հատուկ ռահվիրա

Ալիստեն Լյումարե

Հիսուն տարվա հատուկ ռահվիրա
  • ԾՆՎԵԼ Է 1927թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1962թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Ոստիկանության նախկին տեսուչ, որը ավելի քան 50 տարի ծառայել է հատուկ ռահվիրա։

ԻՆՁ նշանակեցին ծառայելու հատուկ ռահվիրա Մանոկվարիում (Արևմտյան Պապուա) 1964թ.-ին։ Այստեղ կար մի փոքր ժողով, որը խիստ հակառակության էր բախվում տեղի հոգևորականության կողմից։ Իմ գալուց կարճ ժամանակ անց մի բողոքական հոգևորական հարձակվեց տանս վրա։

Նա սկսեց բղավել. «Ես կոչնչացնեմ այս տունը և Մանոկվարին կազատեմ Եհովայի վկաներից»։

Քանի որ նախկինում ոստիկան էի եղել, չվախեցա նրա գոռգոռոցներից ու սպառնալիքներից։ Ես նրան պատասխանեցի հանգիստ ու մեղմ կերպով, և նա ի վերջո հանդարտվեց ու հեռացավ (1 Պետ. 3։15

Այն ժամանակ Մանոկվարիում կար ութ քարոզիչ։ Այսօր՝ մոտ 50 տարի անց, այստեղ կա յոթ ժողով։ Իսկ 2014թ.-ին տեղի ունեցած համաժողովին ներկա եղավ ավելի քան 1200 մարդ։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է Եհովան օրհնել այս հեռավոր տարածքը, սիրտս լցվում է ուրախությամբ ու բավարարվածության զգացումով։

Իմացիր ավելին

Ո՞վ է ռահվիրան

Ամեն ամիս որոշ Վկաներ քարոզչական գործին տրամադրում են 30, 50 կամ ավելի շատ ժամանակ։ Ի՞նչն է մղում նրանց ծառայել։

Ինչո՞ւ են Եհովայի վկաները գնում տնից տուն

Իմացեք, թե ինչ պատվիրեց Հիսուսն իր վաղ հետևորդներին, որ անեն։