Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

«Նորից միասին ենք»

Պատմում են Լինդա և Սալի Օնգերը

«Նորից միասին ենք»

Լինդա — Երբ 12 տարեկան էի, մայրս ասաց, որ փոքր քույր ունեմ, որին որդեգրել է մի ընտանիք։ Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք նա էլ է ինձ նման խուլ ծնվել։ Բայց այդպես էլ ոչինչ չիմացա նրա մասին։

Սալի — Ես չգիտեի, որ ինձ որդեգրել են։ Խորթ մայրս դաժանաբար ծեծում էր և ծառայի պես էր վերաբերվում ինձ։ Շատ տխուր էի ու միայնակ, և դա ավելի էր դժվարացնում կյանքս։ Ավելի ուշ հանդիպեցի Եհովայի վկաներին և նրանց օգնությամբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ խորթ մայրս իմացավ այդ մասին, գոտիով ծեծեց ինձ և փոխեց դռների փականները, որպեսզի չկարողանամ դուրս գնալ։ 20 տարեկանում փախա տնից, և ինձ օթևանեցին Եհովայի վկաները։ 2012թ. սկզբներին մկրտվեցի։

Լինդա — 20 տարեկանում սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Հետագայում ներկա  եղա Ջակարտայում անցկացվող մարզային համաժողովի, որի ժամանակ ծրագիրը թարգմանվում էր ժեստերի լեզվով։ Համաժողովի օրերին շատ խուլուհամր մարդկանց հանդիպեցի, այդ թվում Սալի անունով մի Վկա աղջկա, որը ապրում էր Հյուսիսային Սումատրայում։ Նրա հանդեպ հարազատ մի բան զգացի, բայց չհասկացա՝ ինչու։

Սալի — Լինդան և ես մտերիմ ընկերուհիներ դարձանք։ Նկատեցի, որ արտաքնապես շատ նման ենք, բայց առանձնապես ուշադրություն չդարձրի դրան։

Լինդա — 2012թ. օգոստոսին՝ մկրտությունիցս մի օր առաջ, իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ գտնելու փոքր քրոջս։ Ջերմեռանդորեն աղոթեցի. «Աղաչում եմ, Եհո՛վա, օգնիր, որ գտնեմ քրոջս, շատ եմ ուզում պատմել նրան քո մասին»։ Շատ չանցած՝ մայրս անսպասելիորեն տեքստային հաղորդագրություն ստացավ մի անհատից, որը տեղեկություններ ուներ իմ քրոջ մասին։ Դրանից հետո մեկը մյուսի հետևից մի քանի դեպքեր տեղի ունեցան, և ի վերջո հանդիպեցի Սալիին։

Սալի — Երբ Լինդան ասաց, որ նրա հարազատ քույրն եմ, անմիջապես ինքնաթիռով մեկնեցի Ջակարտա։ Դուրս գալով օդանավակայանի անցագրային կետից՝ տեսա Լինդային, իսկ նրա կողքին՝ հայրիկիս, մայրիկիս և մեծ քրոջս, որոնք եկել էին դիմավորելու ինձ։ Անչափ հուզված էի։ Մենք գրկախառնվեցինք ու համբուրեցինք իրար։ Մայրս չէր ուզում բաց թողնել ինձ իր գրկից։ Բոլորս լաց էինք լինում։ Մայրս ու հայրս, արցունքներն աչքերին, ներողություն խնդրեցին այն բանի համար, որ ինձ ուրիշ ընտանիքի էին տվել։ Մենք նորից հուզվեցինք, լաց եղանք ու գրկախառնվեցինք։

Լինդա — Քանի որ տարբեր դաստիարակություն ենք ստացել, ժամանակ է պետք միմյանց բնավորություններին ու սովորություններին հարմարվելու համար։ Բայցևայնպես, մենք շատ ենք սիրում իրար։

Սալի — Այսօր ես ու Լինդան միասին ենք ապրում, և երկուսս էլ ժեստերի լեզվով նույն ժողովն ենք այցելում, որը գտնվում է Ջակարտայում։

Լինդա — Ինձ ու Սալիին բաժանել էին իրարից, և ավելի քան 20 տարի մենք ապրել ենք իրարից հեռու։ Բայց Եհովայի շնորհիվ նորից միասին ենք։