Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Հիշարժան համաժողով

Հիշարժան համաժողով

ՈՂՋ Ինդոնեզիայից հարյուրավոր քարոզիչներ և այլ երկրներից եկած 122 հյուրեր հավաքվել էին Արևմտյան Ճավայի Բանդունգ քաղաքում։ 1963թ. օգոստոսի 15–18-ը այստեղ տեղի ունեցավ «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովը, որը Ինդոնեզիայում անցկացվող առաջին միջազգային համաժողովն էր։

Այս միջոցառումը կազմակերպելու համար եղբայրները պետք է հաղթահարեին բազմաթիվ խոչընդոտներ։ Այդ ժամանակ երկրում տոնում էին Պետական անկախության օրը, ուստի եղբայրները ստիպված եղան համաժողովի վայրը երեք անգամ փոխել։ Գնաճի պատճառով իշխանությունները տրանսպորտի ուղեվարձը բարձրացրին 400 տոկոսով, ուստի որոշ պատվիրակներ ճամփորդեցին այլ միջոցներով։ Մի եղբայր վեց օր ոտքով ճամփորդեց, որ հասնի համաժողովի վայր։ Իսկ Սուլավեսիից 70 պատվիրակներ հինգ օր ճամփորդեցին նավակներով, որոնց բաց տախտակամածները լեփ լեցուն էին մարդկանցով։

Ինդոնեզիայի եղբայրներն ու քույրերը մեծ հուզմունքով և ոգևորությամբ դիմավորեցին ուրիշ երկրներից եկած իրենց հավատակիցներին, այդ թվում կառավարիչ մարմնի երկու անդամներին՝ Ֆրեդերիկ Ֆրանցին և Գրանտ Սյութերին։ Համաժողովի պատվիրակներից մեկն ասաց. «Երևում է, որ այստեղ հավաքված եղբայրներն ու քույրերը անչափ ուրախ են. բոլորը ժպտում ու ծիծաղում են»։

Համաժողովին ներկա եղավ ավելի քան 750 մարդ և 34 հոգի մկրտվեց։ Ռոնալդ Ջական ասում է. «Այդ նշանակալից հանդիպումը շատ հետաքրքրվող անհատների մղեց ճշմարտության կողմը բռնելու։ Տեղի եղբայրները լցվեցին ավելի մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ՝ կատարելու Աստծու գործը»։

Ռոնալդ Ջական (աջ կողմում) ելույթ է ներկայացնում 1963թ. «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովում, իսկ կողքին թարգմանիչն է

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները համաժողովներ կազմակերպում

Տարին երեք անգամ մենք համաժողովներ ենք կազմակերպում։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս համաժողովներից։