Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Համեմունքների առևտուրը

Համեմունքների առևտուրը

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ դարում համեմունքների առևտուրը առանցքային դեր ուներ համաշխարհային տնտեսության մեջ, ճիշտ ինչպես նավթի առևտուրը՝ այսօր։ Համեմունքները, ինչպես, օրինակ, մշկընկույզը և մեխակը, որոնք բերում էին հանրահայտ «համեմունքների կղզիներից» (ներկայիս Ինդոնեզիայի Մալուկու և Հյուսիսային Մալուկու նահանգներ), Եվրոպայում վաճառվում էին առասպելական գներով։

Ծովագնացներ Քրիստափոր Կոլումբոսը, Վասկո դա Գաման, Ֆեռնան Մագելանը, Սամուել դը Շամպլենը և Հենրի Հուդզոնը փորձել են դեպի «համեմունքների կղզիներ» տանող ճանապարհներ գտնել։ Այդ որոնումների շնորհիվ մարդկությունն առաջին անգամ ամբողջական պատկերացում կազմեց երկրագնդի աշխարհագրական նկարագրի մասին։