Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Կոմունիստական ապստամբությունը սպառնում էր կյանքիս

Ռոնալդ Ջակա

Կոմունիստական ապստամբությունը սպառնում էր կյանքիս
  • ԾՆՎԵԼ Է 1928թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1941թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Ավելի քան 25 տարի եղել է Ինդոնեզիայի մասնաճյուղի ծառայող, կամ՝ վերակացու։

ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) կողմնակից զորամիավորումները 1965թ. հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան սպանեցին վեց հայտնի գեներալների՝ փորձելով հեղաշրջում սկսել։ Իշխանությունները շատ արագ արձագանքեցին և անողորմ հակահարված հասցրին ապստամբներին։ Ողջ երկրում կազմակերպված զանգվածային սպանդի ժամանակ սպանվեց 500000 մարդ, որոնց կասկածում էին կոմունիստ լինելու մեջ։

Ձախողված հեղաշրջումից մի քանի շաբաթ անց մի բարձրաստիճան զորահրամանատար ինձ ասաց, որ իմ անունը առաջիններից մեկն էր մեր տարածքի այն կրոնական առաջնորդների ցուցակում, որոնց կոմունիստները մտադրվել էին վերացնել։ Նա նույնիսկ ասաց, որ կարող է ցույց տալ, թե որտեղ էր փորվել ինձ համար պատրաստված գերեզմանը։ Բայց ես քաղաքավարի կերպով հրաժարվեցի գնալ նրա հետ։ Երկրում քաղաքական իրավիճակը չափազանց լարված էր, ուստի չէի ցանկանում, որ ինձ տեսնեին նրա հետ, քանի որ դա կարող էր վատ անդրադառնալ իմ համբավի վրա որպես քաղաքական հարցերում չեզոքություն պահող քրիստոնյա։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք

Եհովայի վկաները իրենց չեզոքությամբ սպառնալի՞ք են երկրի անվտանգությանը։