Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Բիբելքրինգ կրոնական խմբավորումը

Բիբելքրինգ կրոնական խմբավորումը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒՄԱՏՐԱՅԻ Թոբա լճի տարածքում 1930-ականների վերջերին ձևավորվեց նոր կրոնական խմբավորում «Բիբելքրինգ» անունով (հոլանդերեն այս բառը նշանակում է «Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ»)։ Այս խմբավորումը կազմավորվեց այն բանից հետո, երբ դպրոցի մի քանի ուսուցիչներ գրականություն վերցրին արտերկրից եկած մի ռահվիրայից՝ հավանաբար Էրիկ Յուինզից, որը քարոզել էր Թոբա լճի տարածքում 1936թ.-ին։ Այն, ինչ նրանք սովորեցին, մղեց նրանց թողնելու բատակների բողոքական եկեղեցին և հաստատելու Աստվածաշնչի ուսումնասիրության խմբեր։ Այդ խմբերը շատացան և տարածվեցին, ու նրանց անդամների թիվը հասավ մոտ հազարի։ *

Բիբելքրինգ կրոնական խմբավորման նախկին անդամ Դեմե Սիմբոլոնը, որն այժմ մեր քույրն է

Արտերկրից եկած ռահվիրայի տված գրականության օգնությամբ Բիբելքրինգի առաջին անդամները հասկացել էին աստվածաշնչյան մի քանի ճշմարտություններ։ Խմբավորման նախկին անդամներից մեկը՝ Դեմե Սիմբոլոնը, որն ընդունեց ճշմարտությունը 1972թ.-ին, ասում է. «Նրանք հրաժարվում էին դրոշին պատիվ տալուց, չէին տոնում Սուրբ Ծնունդը և ծննդյան տարեդարձները։ Ոմանք նույնիսկ քարոզում էին տնետուն»։ Սակայն չունենալով առաջնորդություն Աստծու կազմակերպության կողմից՝ շուտով սկսեցին առաջնորդվել մարդկային դատողությամբ։ Լիմերիա Նեյդափդափը՝ խմբավորման մեկ այլ նախկին անդամ, որն այսօր մեր քույրն է, ասում է. «Կանանց չէր թույլատրվում շպարվել, զարդեր կրել, հագնել ժամանակակից հագուստ և անգամ նորաձև կոշիկներ։ Խմբավորման անդամներին չէր թույլատրվում նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, մի դիրքորոշում, որն առաջացնում էր իշխանությունների խիստ վրդովմունքը»։

Բիբելքրինգ խմբավորումը ի վերջո պառակտվեց՝ բաժանվելով մի քանի խմբերի և աստիճանաբար անկում ապրեց։ Ավելի ուշ, երբ կրկին ռահվիրաներ եկան Թոբա լճի տարածք, Բիբելքրինգ խմբավորման նախկին անդամներից շատերը ընդունեցին ճշմարտությունը։

^ պարբ. 1 Ըստ որոշ աղբյուրների՝ Բիբելքրինգ կրոնական խմբավորումը իր գործունեության ամենաբուռն շրջանում ունեցել է մի քանի հազար անդամներ։