Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

Ինդոնեզիա

Ինդոնեզիա

ՍԱ ՄԻ հուզիչ պատմություն է խոնարհ քրիստոնյա կանանց ու տղամարդկանց մասին, ովքեր ամուր են մնացել՝ չնայած քաղաքական խռովություններին, կրոնական ընդհարումներին և հոգևորականների հրահրմամբ սահմանված արգելքին, որը տևեց 25 տարի։ Դուք կիմանաք մի եղբոր մասին, որի անունը գրված էր կոմունիստների մահվան ցուցակում, և հանցախմբի նախկին պարագլխի մասին, ով դարձավ հասուն քրիստոնյա։ Նաև կարող եք կարդալ սիրտ ջերմացնող պատմություն երկու խուլ աղջիկների մասին, որոնք դարձան ընկերներ և հետո իմացան, որ հարազատ քույրեր են։ Բացի այդ, կիմանաք, թե ինչպես է Եհովայի ժողովուրդը քարոզում բարի լուրը ամենաշատ մուսուլմանական բնակչություն ունեցող երկրում։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

Ընդհանուր տեղեկություններ Ինդոնեզիայի մասին

Հակիրճ տեղեկություններ աշխարհի ամենամեծ կղզեխմբային պետության տարածքի, բնակչության և սովորույթների մասին։

Համեմունքների առևտուրը

16-րդ դարում համաշխարհային տնտեսության մեջ առանցքային դեր ուներ համեմունքների առևտուրը։

Հենց այստեղից էլ կսկսեմ

Ավստրալիայից մի քանի քաջ գրքեր տարածողներ (ռահվիրաներ) քարոզչական գործին հիմք դնելու համար շատ դժվարությունների միջով անցան։

Վաղ շրջանի քարոզչական մեթոդները

Ինդոնեզիայում ռադիոհեռարձակումները և նավահանգիստներում վկայություն տալը հարուցեց ճշմարտության հակառակորդների բարկությունը։

Բիբելքրինգ կրոնական խմբավորումը

Այս կրոնական խմբավորման ստեղծման համար հիմք հանդիսացան Եհովայի վկաների հրատարակությունները, բայց շուտով դրա անդամները սկսեցին առաջնորդվել մարդկային դատողությամբ։

Նա գնահատում էր հոգևոր գանձերը

Խռովարարները թալանեցին Թիո Սենգ Բիի տունը, բայց թողեցին մի բան, ինչը նրա համար կորցրած իրերից ավելի թանկ էր։

Արևմտյան Ճավան պտուղ է բերում

Քանի որ Վկաների հրատարակությունները աստիճանաբար արգելքի տակ դրվեցին, նրանք սկսեցին հնարամիտ քայլերի դիմել, որպեսզի առաջ տանեն քարոզչական գործը։

Ճապոնիայի լծի տակ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշ Վկաներ գտան մի միջոց, թե ինչպես անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերեն՝ առանց փոխզիջման գնալու քրիստոնեական չեզոքության հարցում։

Խիզախ ռահվիրա

Անդրե Էլիասը իր 60 տարվա ծառայության ընթացքում պահեց անարատությունը՝ չնայած հարցաքննություններին և սպառնալիքներին։

Գալիս են Գաղաադն ավարտած միսիոներներ

Գաղաադն ավարտած առաջին միսիոներները օգնեցին արագ առաջ տանելու քարոզչական գործը։

Քարոզչական գործը ընդլայնվում է դեպի արևելք

Հոգևորականները այս անգամ կհասնե՞ն իրենց նպատակին

Գալիս են ավելի շատ միսիոներներ

1970-ականների կեսերին բարի լուրի քարոզչական գործի դեմ մեծ հակառակություն սկսվեց։

Սառայի ճշմարիտ դուստրը

Տիտի Կյուտինը սրտանց հնազանդվում էր իր ամուսնուն, և դրա շնորհիվ նրա ջանքերը առատորեն վարձատրվեցին։

Հիշարժան համաժողով

1963 թ. «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովը կայացավ՝ չնայած լուրջ խոչընդոտների։

Կոմունիստական ապստամբությունը սպառնում էր կյանքիս

Ռոնալդ Ջակայի գերեզմանն արդեն փորված էր։

Հիսուն տարվա հատուկ ռահվիրա

1964 թ.-ին մի բողոքական հոգևորական սպառնաց. «Ես կազատեմ Մանոկվարին Եհովայի վկաներից»։ Նրան հաջողվե՞ց դա անել։

Հանցախմբի պարագլուխը դառնում է հարգված քաղաքացի

Պաշտոնյան հարցրեց. «Ի՞նչ գործ են իրականում անում Եհովայի վկաները Ինդոնեզիայում»։

Լի են հավատարիմ մնալու վճռականությամբ

Ի՞նչը մղեց ոմանց ասելու. «Եհովայի վկաները նման են մեխի»։

Նրանք շարունակեցին միասին հավաքվել

Երբ Եհովայի վկաների գործունեության վրայից հանվեց արգելքը, մի պաշտոնյա ասաց. «Այս փաստաթուղթը չէ, որ ձեզ երկրպագության ազատություն է ընձեռում»։

Քրիստոնեական սերը աղետների ժամանակ

Այն բանից հետո, երբ ուժգին երկրաշարժը հողին հավասարեցրեց Գունունգսիտոլի քաղաքը, Եհովայի վկաները անմիջապես օգնություն ուղարկեցին աղետի գոտի։

Մենք փոխզիջումների չգնացինք

Դենիել Լոկոլոն պատմում է, թե ինչ հալածանքների է ենթարկվել բանտապահների կողմից։

Մենք հնազանդվեցինք առաջնորդությանը և ողջ մնացինք

Ինդոնեզիայում մուսուլմանների և քրիստոնյաների միջև եղած թշնամանքի հետևանքով վտանգավոր իրավիճակ ստեղծվեց Եհովայի վկաների համար։

Քարոզչական գործը թափ է առնում

Արգելքը հանվելուց հետո եղբայրները մեծ օգուտներ քաղեցին երեք կարևոր ձեռնարկումներից։

Հպարտորեն հռչակում ենք Եհովայի անունը

Ինչպե՞ս Վկաները սովորեցին համարձակությամբ քարոզել՝ չնայած իրենց մշակույթին և սովորություններին։

Մասնաճյուղ «ամպերում»

Եղբայրներն ու քույրերը, ովքեր պատրաստ են ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, քարոզելու հիանալի տարածք գտան։

«Եհովան մեր սպասածից ավելին արեց»

Ինդոնեզիայի Տուգալա գյուղում գտնվող ժողովը անսպասելի օրհնություն ստացավ։

«Նորից միասին ենք»

Ինդոնեզիայում երկու խուլ քույրերի բաժանում են իրարից՝ նրանցից մեկին տալով ուրիշ ընտանիքի։ Բայց ճշմարտությունը միավորեց նրանց։