Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

«Ո՞վ է իսկական ընկերը» անիմացիոն տեսանյութը (Ավստրալիա)

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Օվկիանիա

Օվկիանիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 29

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 40642855

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 98353

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 66022

Քաջություն՝ վկայություն տալու համար

Տասներկուամյա Էմիլին ապրում է Ավստրալիայում։ Մի օր նրա ուսուցչուհին դասարանի առջև խոսում էր լավ ընկերներ ընտրելու կարևորության մասին։ Էմիլին որոշեց նրան ցույց տալ «Ո՞վ է իսկական ընկերը» անիմացիոն տեսանյութը։ Ավելի ուշ, երբ ուսուցչուհին տեսանյութը ցույց տվեց ամբողջ դասարանին, աշակերտները մեծ ուշադրությամբ դիտեցին այն։ Դիտելուց հետո նրանք մոտ մեկ ժամ քննարկեցին տեսանյութը։ Ուսուցչուհին այդ տեսանյութը  այլ դասարանների էլ ցույց տվեց։ Էմիլին իր ուսուցչուհուն և համադասարանցիներին պատմեց նաև jw.org կայքի մասին։ Նա ասում է. «Եհովան ինձ համարձակություն տվեց, որ կարողանամ մեր կայքի մասին պատմել հարյուրավոր աշակերտների։ Նա օրհնեց իմ ջանքերը»։

Տոնավաճառ հեռավոր տարածքում

Հինգ քարոզիչներ ինը ժամ ճանապարհորդեցին անհարթ լեռնային ճանապարհներով, որպեսզի Թիմոր Լեստեի Սուայ քաղաքի տոնավաճառում գրականության ցուցատախտակով հրապարակային վկայություն տան։ Այցելուները ապշել էին, տեսնելով աստվածաշնչյան գրականությունը 12 տեղի լեզուներով, քանի որ այդ լեզուների մեծ մասով քիչ գրականություն էր լույս տեսնում, կամ ընդհանրապես լույս չէր տեսնում։ Մի կին տեսնելով գրքույկներից մեկի վերնագիրը՝ բացականչեց. «Սա իմ լեզվո՜վ է»։ Դա առաջին անգամ էր, որ նա իր մայրենի՝ բունակ լեզվով տպագրված գրականություն էր տեսնում։ Ընդամենը չորս օրում քարոզիչները տարածեցին գրականության 4571 օրինակ, և բազմաթիվ մարդիկ խնդրեցին, որ իրենց այցելեն։ Հետաքրքրություն ցույց տված մարդկանցից շատերը մինչ այդ երբեք չէին հանդիպել Եհովայի վկաներին։ Երեխաներն էլ ժամերով նստած նայում էին «Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարի տեսանյութերը տետում դիլի լեզվով։ Նրանցից ոմանք նույնիսկ անգիր էին արել այդ ֆիլմաշարի երգերի բառերը և հաճույքով երգում էին։

Երեխաները հաճույքով դիտում են «Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարի տեսանյութերը (Թիմոր Լեստե)

 «Դրանք հենց այն են, ինչ պետք է ուսանողներին»

Պալաու կղզիներից մեկում միսիոներներ Բրայենն ու Ռոքսանը ցանկանում էին թույլտվություն ստանալ տեղի համալսարանի տարածքում գրականության ցուցատախտակ կանգնեցնելու համար։ Նրանք հանդիպեցին համալսարանի նախագահի հետ և jw.org կայքից ցույց տվեցին հրապարակային վկայության մասին մի տեսանյութ։ Ամուսինները նաև նրան տվեցին այն գրականություններից, որոնք ցանկանում էին դնել ցուցատախտակի վրա։ Նախագահը Բրայենին ու Ռոքսանին ասաց, որ նրանք  պետք է խոսեն ուսանողական խորհրդի նախագահի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո նրանց ասացին, որ մի մարդու հետ էլ պետք է հանդիպեն՝ համալսարանի դեկանի։

Բրայենը ասում է. «Դեկանի հետ հաճելի զրույց ունեցանք, բայց նա մեզ հետ ուղարկեց համալսարանի նախագահի գրասենյակ, որտեղ մեզ ասացին, որ ցուցատախտակը դնելու թույլտվության համար պետք է նամակ գրենք։ Այնպիսի տպավորություն էր, թե մեզ անիմաստ այստեղից այնտեղ էին ուղարկում։ Բայց ամեն դեպքում նամակը գրեցինք»։

Ռոքսանը ու Բրայենը հետաքրքիր զրույցներ ունեցան ուսանողների հետ գրականության ցուցատախտակի մոտ (Պալաու)

Իրենց նամակի պատասխանն իմանալու համար Բրայենն ու Ռոքսանը երկրորդ անգամ այցելեցին դեկանին՝ լիովին համոզված, որ նա կմերժի իրենց խնդրանքը։ Բրայենը պատմում է.  «Մենք շատ զարմացանք, երբ դեկանն ասաց, որ կարդացել է մեր թողած գրքերը և կարծում է, որ այդ գրքերը հոյակապ են։ Նա նաև ասաց, որ դրանք հենց այն են, ինչ պետք է ուսանողներին»։ Թույլտվությունը նրանց ձեռքում էր։

Բրայենը շարունակում է. «Հետո ուսխորհրդի նախագահը մեզ տեղեկացրեց, որ ամեն կիրակի համալսարանի կացարաններում ապրող ուսանողներին տանում են իրենց նախընտրած եկեղեցին, և ասաց. «Այնպես որ, եթե ուսանողները ցանկանան գալ ձեր եկեղեցի, մենք կարող ենք բերել նրանց»։ Ես և Ռոքսանը ուղղակի ապշել էինք. փաստորեն, մեր խնդրանքը մերժելու փոխարեն՝ համալսարանի տնօրինությունը պատրաստ էր նույնիսկ ուսանողներին Թագավորության սրահ բերել»։

Գրականության ցուցատախտակը կանգնեցնելու հենց առաջին օրը Բրայենն ու Ռոքսանը բաժանեցին 65 գիրք, 8 ամսագիր և 11 գրքույկ։ Նրանք նաև բազում հետաքրքիր զրույցներ ունեցան ուսանողների հետ։ Ուսխորհրդի նախագահը և դեկանը ասացին, որ Բրայենն ու Ռոքսանը նորից այցելեն իրենց համալսարան։

Գնորդները դիտում են մեր տեսանյութերը

Սողոմոնի կղզիների Բեթելի ընտանիքի անդամներից մեկը՝ Լիպսոնը, ծառայությունից վերադառնում էր մասնաճյուղ։ Մի խանութի կողքով անցնելիս հանկարծ լսեց, որ այնտեղ հնչում է մեր Թագավորության երգերից մեկը։ Հետաքրքրությունից դրդված՝ նա որոշեց ներս մտնել։ Այնտեղ Լիպսոնը տեսավ, որ մի խումբ մարդիկ՝ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ, հեռուստացույցով դիտում են «Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարից 55 համարի երգի տեսանյութը, որի վերնագիրն է «Ահա՛ հավերժ կյանքը»։ Երբ երգը ավարտվեց, խանութի տերը այդ խմբին ասաց. «Ես մեկ ուրիշ տեսանյութ էլ եմ ուզում ցույց տալ ձեզ»։ Նա միացրեց «Գողանալը վատ բան է» տեսանյութը։ Երբ այն ավարտվեց, նա բոլորին հորդորեց ոչինչ չգողանալ իր խանութից։

Քանի որ տեսանյութը դիտելու ժամանակ ուրիշ հաճախորդներ էլ մտան խանութ, խանութի տերն ասաց նրանց. «Ուզում եմ, որ բոլորդ լսեք իմ սիրած երգը»։ Ապա նորից միացրեց 55 համարի երգը։ Դրանից հետո նա որոշեց ցուցադրել «Ինչո՞ւ  արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» և «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութերը Սողոմոնի կղզիների պիջին լեզվով։

Խանութի տերը իր հաճախորդներին տեսանյութեր է ցույց տալիս jw.org կայքից (Սողոմոնի կղզիներ)

Սողոմոնի կղզիներում շատ քչերը ինտերնետ ունեն, քանի որ այն թանկ է և ոչ բոլոր տեղերում է հասանելի։ Բայց այդ մարդը, որն իր խանութում ինտերնետ ունի, Եհովայի վկա չլինելով հանդերձ, նպաստում է ճշմարտության սերմերը ցանելու գործին։

Նա գրքում գտավ Աստծու անունը

Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում մի երիտասարդ ամուսնական զույգ ամեն երկուշաբթի քարոզում է գրականության շարժական ցուցատախտակի միջոցով։ Մի օր մի կին անվճռական մոտեցավ ցուցատախտակին և առանց որևէ բան ասելու վերցրեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը  իրականում» գիրքը։ Կես ժամ հետո նա վերադարձավ այդ գիրքը ձեռքին։ Նա ասաց ամուսնական զույգին. «Դուք տեսե՞լ եք սա»։ Բացելով գիրքը՝ կինը ցույց տվեց «Եհովա» անունը և ասաց. «Սա Աստծու անունն է։ Ես արդեն քանի շաբաթ է՝ փնտրտուքներ եմ անում գրադարանում, որպեսզի իմանամ ճշմարտությունը Աստծու մասին։ Բայց երբ վերցրեցի ձեր գիրքը ու մեքենայիս մեջ բացեցի այն, առաջինը տեսա Աստծու անունը՝ Եհովա։ Մտածեցի, որ պետք է վերադառնամ և շնորհակալություն հայտնեմ ձեզ»։ Ամուսինները հաճելի զրույց ունեցան այդ կնոջ հետ և նրան ցույց տվեցին «Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը» հոդվածը «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի հավելվածում։ Կինն ասաց, որ ցանկանում է շարունակել իր ուսումնասիրությունները գրադարանում, բայց այժմ նա գիտի, թե ամեն երկուշաբթի որտեղ գտնի գրականության ցուցատախտակը։