Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Պատանի զինվոր էի, դարձա ռահվիրա

Պատանի զինվոր էի, դարձա ռահվիրա

ՏԱՍՆՎԵՑ տարեկան էի, երբ ապստամբ զինվորները ստիպեցին ինձ միանալ իրենց։ Նրանք ինձ թմրանյութ և ոգելից խմիչք էին տալիս։ Հաճախ կռվում էի թմրանյութերի ազդեցության տակ։ Շատ մարտերի եմ մասնակցել և սարսափելի դաժանություններ գործել, ինչի համար խորապես զղջում եմ։

Մի անգամ մեր բարաքներին մոտեցավ մի տարեց Եհովայի վկա։ Շատերն էին վախենում մեզնից և ատում էին մեզ, սակայն այս մարդը փորձում էր հոգևորապես օգնել։ Մի օր էլ նա ինձ ժողով հրավիրեց, և ես գնացի։ Չեմ հիշում՝ ինչի մասին էր հանդիպումը, բայց պարզ հիշում եմ, թե ինչ ջերմությամբ բոլորն ընդունեցին ինձ։

Երբ պատերազմը թեժացավ, Վկաների հետ իմ կապը կորցրի։ Կռվի ժամանակ լուրջ վնասվածք ստացա, և ինձ տարան ապստամբների հսկողության տակ գտնվող մի տարածք, որպեսզի այնտեղ ապաքինվեմ։ Նախքան պատերազմը կավարտվեր, փախա այնտեղից և ներգրավվեցի պատերազմողների զինաթափման, զորացրման և հասարակությանը ինտեգրման պետական ծրագրում։

Ես հոգևոր օգնության կարիք ունեի։ Գնացի հիսունականների հավաքույթներին, սակայն նրանք ինձ Սատանա անվանեցին։ Սկսեցի փնտրել Եհովայի վկաներին։ Գտնելուն պես որոշեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել հանդիպումներին։ Երբ մի անգամ պատմեցի, թե ինչ վատ բաներ եմ արել, եղբայրները կարդացին Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները.... Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մատթ. 9։12, 13

Չեք պատկերացնի՝ որքա՜ն մխիթարեցին ինձ այդ խոսքերը։ Դաշույնս տվեցի ինձ հետ ուսումնասիրող եղբորը և ասացի. «Այս զենքը պահել էի, որ ինքնապաշտպանության  դիմեի, երբ որևէ մեկը ուզենար ինձ վնասել։ Այժմ գիտեմ, որ Եհովան ու Հիսուսը սիրում են ինձ։ Սա ինձ այլևս պետք չէ»։

Եղբայրները ինձ գրել-կարդալ սովորեցրին։ Որոշ ժամանակ անց մկրտվեցի և դարձա ռահվիրա։ Այսօր, երբ քարոզում եմ նախկին ապստամբներին, նրանք ասում են, որ հարգում են ինձ, որ կարողացել եմ մաքրել կյանքս։ Ես Աստվածաշունչ եմ ուսումնասիրել նույնիսկ մեր ջոկատի տղաներից մեկի հետ։

Երբ զինվոր էի, երեք տղա ունեցա։ Ճշմարտությունն իմանալուց հետո փորձեցի հոգևորապես օգնել նրանց։ Ուրախ եմ, որ երկուսը դրական արձագանքեցին։ Տղաներիցս մեկը չմկրտված քարոզիչ է, իսկ ավագը՝ ենթառահվիրա։