Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Մենք կենդանի մնացինք

Էնդրյու Բոն

Մենք կենդանի մնացինք
  • ԾՆՎԵԼ Է՝ 1961թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1988թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Երբ 1991-ին պատերազմ սկսվեց Սիեռա Լեոնեում, լիաժամ ռահվիրա էր Պենդեմբուում՝ երկրի Արևելյան նահանգում։

ՄԻ ՕՐ ապստամբ զինյալները մտան մեր քաղաք։ Նրանք երկու ժամ անընդմեջ կրակում էին օդում։ Նրանց մեջ անչափահաս երեխաներ կային, որոնց համար դժվար էր նույնիսկ իրենց զենքերը կրել։ Բոլորը շատ կեղտոտ էին, գզգզված մազերով, և թվում էր՝ թմրանյութերի ազդեցության տակ էին։

Հաջորդ օրը սկսվեց սպանդը։ Մարդկանց գազանաբար խոշտանգում էին կամ սպանում։ Կանանց բռնաբարում էին։ Իսկական քաոս էր։ Եղբայր Ամարա Բաբավոն ու նրա ընտանիքը, նաև չորս հետաքրքրվողներ թաքնվել էին իմ տանը։ Բոլորս ահ ու սարսափի մեջ էինք։

Հանկարծ ապստամբների հրամանատարը մեր տուն մտավ և կարգադրեց հաջորդ առավոտ ներկայանալ զինավարժություններին։ Մենք վճռեցինք չեզոք մնալ, չնայած որ դա մահ էր նշանակում։ Գրեթե ողջ գիշեր աղոթեցինք։ Առավոտյան շուտ վերկացանք։ Օրվա խոսքը քննարկելուց հետո սպասում էինք, որ ապստամբները, ուր որ է, կգան։ Բայց նրանք չեկան։

«Դուք ամեն օր Աստվածաշնչից համար եք կարդում։ Հաստատ Եհովայի վկաներ եք»

 Հետոապստամբների սպան չորս հոգու հետ եկավ և բռնագրավեց մեր տունը, բայց ասաց, որ կարող ենք մնալ։ Ուստի շարունակեցինք մեր տանը կանոնավոր հանդիպումներ անցկացնել և օրվա խոսքը քննարկել։ Զինվորներից ոմանք ասացին. «Դուք ամեն օր Աստվածաշնչից համար եք կարդում։ Հաստատ Եհովայի վկաներ եք»։ Նրանք չէին հետաքրքրվում Աստվածաշնչով, բայց հարգում էին մեզ։

Մի օր ավագ հրամանատարը եկավ մեր տանը մնացող զինվորներին ստուգելու։ Նա զինվորական ժեստով ողջունեց եղբայր Բաբավոյին և սեղմեց նրա ձեռքը։ Դիմելով զինվորներին՝ խռպոտ ձայնով ասաց. «Այս մարդը իմ շեֆն է և ձերն էլ է։ Եթե նրա կամ այս մարդկանց գլխից մի մազ պակասի, ձեռքիցս չեք պրծնի։ Պա՞րզ է»։ «Այո՛, պարո՛ն»,— պատասխանեցին նրանք։ Այնուհետև հրամանատարը մեզ մի նամակ տվեց, որտեղ Հեղափոխական միավորված ճակատի զինվորներին կարգադրվում էր չվնասել մեզ, քանի որ մենք խաղաղ ժողովուրդ ենք։

Մի քանի ամիս անց ապստամբ ջոկատները սկսեցին կռվել իրար դեմ, ու մենք փախանք հարևան Լիբերիա։ Այնտեղ մեկ ուրիշ ապստամբ խմբավորում մեզ բռնեց ու սկսեց սպառնալ։ Նրանց ասացինք. «Մենք Եհովայի վկաներ ենք»։ «Որ այդպես է, ասեք՝ ինչ է գրված Հովհաննես 3։16-ում»։ Երբ ասացինք, մեզ թույլ տվեցին, որ գնանք։

Հետո հանդիպեցինք մեկ ուրիշ ապստամբ հրամանատարի, ով կարգադրեց ինձ ու եղբայր Բաբավոյին հետևել իրեն։ Մտածեցինք. «Էս է, մեր վերջը եկել է»։ Երբ մի փոքր հեռացանք, նա պատմեց, որ նախքան պատերազմը Վկաների հետ Աստվածաշունչ է ուսումնասիրել և ուզում է օգնել մեզ։ Նա փող տվեց ու ասաց, որ մի գրություն կտանի մոտակա ժողովի եղբայրներին, որ իմանան մեր մասին։ Շատ չանցած՝ երկու եղբայրներ եկան ու մեզ համար սնունդ և որոշ անհրաժեշտ իրեր բերեցին։ Նրանք մեզ ավելի ապահով վայր տարան։