Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Տարածքը։ Թե՛ Սիեռա Լեոնեն և թե՛ Գվինեան աչքի են ընկնում առափնյա ճահճուտներով, սավանաներով, մշակվող սարավանդներով, իսկ ներքին գոտում՝ բարձր սարերով։ Գվինեայում են սկիզբ առնում Արևմտյան Աֆրիկայի երեք խոշոր գետերը՝ Գամբիան, Նիգերը և Սենեգալը։

Բնակչությունը։ Մենդե և տեմնե ցեղերը ամենամեծն են Սիեռա Լեոնեի 18 բնիկ ցեղերից։ Կրիոները՝ ազատ արձակված աֆրիկացի ստրուկների ժառանգները, հիմնականում ապրում են Ֆրիթաունի շրջակայքում։ Գվինեայում կան ավելի քան 30 էթնիկ խմբեր, որոնցից խոշորներն են՝ ֆուլանի, մանդինգո և սուսու ցեղախմբերը։ *

 Կրոնը։ Սիեռա Լեոնեի բնակչության մոտ 60 տոկոսը մահմեդական է, մնացած մասն էլ քրիստոնյա է համարվում։ Իսկ Գվինեայում մահմեդական է գրեթե 90 տոկոսը։ Երկու երկրներում էլ բնակչության մեծ մասը դավանում է նաև ավանդական աֆրիկյան հավատալիքներ։

Լեզուն։ Ամեն էթնիկ խումբ իր լեզուն ունի։ Սիեռա Լեոնեում միջցեղային հաղորդակցման լեզուն կրիոն է, որը անգլերենի և մի շարք եվրոպական ու աֆրիկյան լեզուների խառնուրդ է։ Գվինեայի պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։ Սակայն երկու երկրներում էլ բնակչության մոտ 60 տոկոսը գրաճանաչ չէ։

Տնտեսությունը։ Բնակիչներից շատերը հող են մշակում՝ աճեցնելով միայն իրենց համար բավարար մթերք։ Սիեռա Լեոնեում արտահանման եկամուտի գրեթե կեսը ապահովում է ալմաստը։ Իսկ Գվինեան բոքսիտների պաշարով հարուստ երկրներից է աշխարհում։

Սնունդը։ «Եթե բրինձ չեմ կերել, ուրեմն ոչինչ չեմ կերել» արտահայտությունը հայտնի խոսք է այստեղ։ Տարածված ուտեստը ֆուֆուն է՝ եփած հացարմատից (մանիոկ) ծեծելով պատրաստված կպչուն խմորանման զանգված՝ մսով և բամիայով թթու սոուսի մեջ։

Կլիման։ Ափամերձ շրջաններում շոգ է ու խոնավ, իսկ բարձրադիր գոտիներում զով է։ Չորային սեզոնին օրերով փչում է հարմատանը՝ սահարական տոթակեզ քամին, և տարածքը ծածկում է փոշու սավանով։ Այդ ընթացքում օդի ջերմաստիճանն իջնում է։

^ պարբ. 4 Որոշ ցեղեր մի քանի անուններ ունեն։

 

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ

ԳՎԻՆԵԱ

ՏԱՐԱԾՔԸ (կմ2)

71740

245857

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

6092000

11745000

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ 2013-ԻՆ

2039

748

1 ՔԱՐՈԶՉԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2988

15702

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՆԵՐԿԱՆԵՐԸ 2013-ԻՆ

8297

3609