Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Ադամանդներից էլ թանկ

Թամբա Ջոսայա

Ադամանդներից էլ թանկ
  • ԾՆՎԵԼ Է՝ 1948թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1972թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մինչև ճշմարտությունն ընդունելը աշխատել է ալմաստի հանքերում։ Այժմ Սիեռա Լեոնեի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։

1970-ին աշխատում էի բրիտանական հանքարդյունաբերական ընկերությունում՝ Տոնգո Ֆիլդզում, որը Կենեմայի հյուսիսում ալմաստով հարուստ տարածք է։ Գործից դուրս էլ ես ալմաստ փնտրելով էի զբաղված։ Երբ մի քանի քար էի գտնում, սիրուն հագնվում էի և շտապում Կենեմա, որպեսզի վաճառեմ դրանք ու քաղաքում կյանք անեմ։

1972-ին հանդիպեցի Եհովայի վկաներին և սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հինգ ամիս անց պատրաստ էի մկրտվելու։ Քանի որ արձակուրդային օրեր չունեի, խնդրեցի աշխատակիցներիցս մեկին իմ փոխարեն աշխատել, որպեսզի կարողանամ գնալ մարզային համաժողով և մկրտվել։ Նա համաձայնվեց այն պայմանով, որ մի շաբաթվա աշխատավարձը իրեն տամ։ Ինձ համար մկրտությունը փողից շատ ավելի կարևոր էր, ուստի անմիջապես համաձայնվեցի։ Երբ համաժողովից վերադարձա, նա ասաց, որ իմ աշխատավարձը  ինձ պահեմ, քանի որ Աստծո՛ւ համար եմ գնացել։ Վեց ամիս անց թողեցի լավ վարձատրվող աշխատանքս և սկսեցի գանձեր դիզել երկնքում (Մատթ. 6։19, 20

18 տարի ծառայեցի որպես հատուկ ռահվիրա և շրջանային վերակացու երկրի տարբեր մասերում։ Այդ ընթացքում էր, որ ամուսնացա Կրիստիանայի հետ, որը դարձավ իմ հավատարիմ աջակիցը։ Եհովան մեզ մի դուստր պարգևեց. ծնվեց Լինետը։

Երազում էի շատ ադամանդներ գտնել, բայց գտա ավելին՝ անգին հոգևոր գանձեր

Քաղաքացիական պատերազմի տարիներին ես ու Կրիստիանան ծառայում էինք Բո քաղաքում, որտեղ նույնպես ալմաստի խոշոր հանքեր կային։ Այնտեղ մենք բազմաթիվ «ադամանդներ»՝ Քրիստոսի ազնվասիրտ հետևորդներ գտանք։ Չորս տարում մեր ժողովը աճեց ավելի քան 60 տոկոսով։ Հիմա այդ քաղաքում երեք ժողով կա։

2002-ին հրավեր ստացա ծառայելու որպես Սիեռա Լեոնեի մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Այսօր կնոջս հետ ապրում եմ Բեթելից ոչ հեռու։ Նա ծառայում է որպես հատուկ ռահվիրա, իսկ Լինետը՝ մեր աղջիկը, Բեթելում է։ Նա ծառայում է կրիո լեզվի թարգմանչական խմբում։

Երիտասարդ տարիներին երազում էի շատ ադամանդներ գտնել, բայց գտա ավելին՝ անգին հոգևոր գանձեր։ Ես կարողացել եմ 18 «ադամանդ» դուրս բերել այս կեղտոտ աշխարհի միջից։ Եհովան իսկապես առատորեն օրհնել է ինձ։