Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

Սիեռա Լեոնե և Գվինեա

Սիեռա Լեոնե և Գվինեա

ՄՈՏ 500 տարի առաջ Սիեռա Լեոնե գետի ափին մետաքսածառի մի մատղաշ շիվ խորը ձգեց իր արմատները և սկսեց փարթամորեն աճել։ 300 տարի անց այն արդեն հսկա ծառ էր, հսկա, բայց միաժամանակ անզոր ու լուռ վկա այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան այստեղ։ Անողորմ ստրկավաճառները մոտ 150000 տղամարդկանց, կանանց ու երեխաների քշեցին օտար ափեր։

Ֆրիթաունի պատմական մետաքսածառը

 1792 թվականի մարտի 11-ին Ամերիկայից եկած հարյուրավոր ստրուկներ, որոնք ազատ էին արձակվել, հավաքվեցին այստեղ՝ ծառի սաղարթի տակ՝ նշելու իրենց վերադարձը հայրենի եզերք։ Այդ օրը նրանք հիմնեցին մի բնակավայր որպես իրենց անձկալի երազանքի կատարում՝ կոչելով այն Ֆրիթաուն (ազատ քաղաք)։ Ստրուկները շարունակում էին գալ, և ժամանակի ընթացքում ավելի քան 100 տարբեր աֆրիկյան ցեղախմբերից մարդիկ հաստատվեցին այստեղ։ Քաղաքի նոր բնակիչները մետաքսածառը դարձրին իրենց ազատության և հույսի խորհրդանիշը։

Մոտ 100 տարի է, ինչ Եհովայի վկաները Սիեռա Լեոնեում մխիթարական լուր են հայտնում իրենց հարևաններին՝ ասելով, որ ավելի մեծ ազատություն է սպասվում՝ «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։ Այս ազատությունը նշանակելու է ազատագրում մեղքի ու մահվան կապանքներից, երբ Աստծու Մեսիական Թագավորությունը խաղաղություն ու դրախտային պայմաններ հաստատի երկրի վրա (Ես. 9։6, 7; 11։6–9

Սիեռա Լեոնեում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը ավելի քան 50 տարի է՝ վերահսկում է նաև Գվինեայում իրականացվող քարոզչական գործը։ Այս հարևան երկրում էլ եղել են քաղաքական, հասարակական ու տնտեսական թոհուբոհեր, ուստի բնակիչներից շատերն են սիրով ընդունում Աստվածաշնչի հուսադրող խոսքերը։

Սիեռա Լեոնեում և Գվինեայում Եհովայի վկաները բարի լուրը հռչակել են՝ հաղթահարելով անհամար խոչընդոտներ՝ զրկանքներ, ծայրահեղ աղքատություն, լայնամասշտաբ անգրագիտություն, արմատացած սովորույթներ, էթնիկ բաժանումներ և սարսափելի դաժանություններ։ Այս պատմությունը, որ ներկայացնում ենք ձեզ, վկայում է Եհովայի հավատարիմ ծառաների հաստատուն հավատի և նվիրվածության մասին։ Համոզված ենք, որ նրանց պատմությունը կհուզի ձեր սրտերը և կամրացնի ձեր հավատը հույս պարգևող Աստծու հանդեպ (Հռոմ. 15։13

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

Ընդհանուր տեղեկություններ

Ավելին իմացիր այս երկրների, նրանց ժողովուրդների, կրոնի և լեզվի մասին։

1915-1947 Վաղ տարիներ (մաս 1)

1915 թ.-ին առաջին անգամ մկրտված Եհովայի վկա ոտք դրեց Ֆրիթաուն։ Շատերին հետաքրքրեց Աստծու Խոսքը։

1915-1947 Վաղ տարիներ (մաս2)

Հոգևորականներն ուզում էին լռեցնել Աստծու ժողովրդին, բայց Եհովան «նրանց անօրենությունը նրանց վրա դարձրեց»։

1915-1947 Վաղ տարիներ (մաս 3)

Ֆրիթաունի ժողովի անդամները իրենց անձերը «ամբողջությամբ տրամադրեցին խոսքին»։

«Մի տարի էլ չես ձգի»

Շաբաթը երկու անգամ Զաքիուս Մարտինը ոտքով անցնում էր 8 կիլոմետր, որ ներկա լիներ Եհովայի վկաների ժողովներին։ Ինչպե՞ս էր նա գտել աստվածաշնչյան ճշմարտությունը։

Նրան Բայբլ Բրաուն էին ասում

Ուիլյամ Բրաունը քարոզել է Կարիբյան կղզիներում և Արևմտյան Աֆրիկայում։ Իմացիր, թե ինչու էր նա ռահվիրայությունը ամենամեծ առանձնաշնորհումը համարում։

1945-1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 1)

Սիեռա Լեոնեում քարոզչական ծառայությանը զարկ տալու համար միսիոներներ ուղարկվեցին այնտեղ։

Նրանք ուզում էին տեսնել

1956-ին Ֆրիթաունում եղբայրները էկրան բարձրացրին «Նոր աշխարհի հասարակությունը գործում է» ֆիլմը։ Քանի՞ հոգի եկավ այն դիտելու։

1945-1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 2)

Եհովայի վկաները ճանաչված են Սիեռա Լեոնեում որպես ամուսնական կառույցը հարգող մարդիկ։

1945-1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 3)

Ի՞նչն էր մղում պորո քաղաքական գործիչներին օրինագիծ ներկայացնել պառլամենտին, որ արգելքի տակ դնեն Եհովայի վկաների գործունեությունը։

Գաղտնի միություններ

Ինչպե՞ս են Արևմտյան Աֆրիկայում տարածված գաղտնի միությունները կանոնակարգում իրենց անդամների կյանքը։

1945-1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 4)

Որպեսզի օգնեն մարդկանց հոգևորապես առաջադիմել, ժողովները գրաճանաչության դասեր կազմակերպեցին։ Ժամանակի ընթացքում գրականությունը տարբեր ցեղախմբերի լեզուներով թարգմանելու կարիք եղավ։

Անվանաքարտը անձնագրի փոխարեն

Ինչպե՞ս էին համաժողովի պատվիրակները առանց անձնագրի անցնում սահմանը և գնում Գվինեա՝ ներկա լինելու համաժողովին։

Եհովան բարձրացրել է ինձ

Ջեյ Կամբելը, ով պոլիոմիելիտի զոհ է, ցանկացավ ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Նա ասաց, որ կգնա այնտեղ իր փայտե քայլակների օգնությամբ։ Հաջողվե՞ց դա նրան։

1991-2001 «Հարստահարության հալոց» (Ես. 48։10), (մաս 1)

Պատերազմի տարիներին Վկաները մխիթարում և նյութական օգնություն էին տրամադրում իրենց հավատակիցներին և բոլորին։ Ի՞նչն էր օգնում նրանց քաջ լինել։

1991-2001 «Հարստահարության հալոց» (Ես. 48։10), (մաս 2)

Հակամարտությունների ընթացքում Եհովայի վկաները շարունակեցին սովորեցնել ու բարի լուրը հռչակել առանց դադարի։

Պատանի զինվոր էի, դարձա ռահվիրա

Պատանի զինվորին տպավորել էր, թե ինչպիսի ջերմությամբ Եհովայի վկաները ընդունեցին իրեն։ Ի՞նչը մղեց նրան փոխելու իր կյանքը։

Մենք կենդանի մնացինք

1991-ին սկսված պատերազմի տարիներին Պենդեմբուում տիրող քաոսի մեջ մի խումբ Վկաներ կենդանի մնացին։ Ծանոթացիր նրանց պատմությանը։

«Դիտարանի մարդը»

Ի՞նչ է պատմում Եհովայի վկաներից մեկը՝ Ջեյմս Կորոման, որը պատերազմի տարիներին փաստաթղթեր, նամակներ և այլ իրեր է Ֆրիթաունից տեղափոխել Կոնակրի։

Ադամանդներից էլ թանկ

Մի օր նա գտավ մի բան, որն ադամանդից էլ թանկ էր։ Ի՞նչ էր դա։

2002-2013 Վերջին տարիները (մաս 1)

Քաղաքացիական պատերազմից հետո ժողովներ կազմավորվեցին, Թագավորության սրահներ կառուցվեցին, հատուկ ռահվիրաներ նշանակվեցին այնպիսի տարածքներ, որտեղ Վկաներ քիչ կային։

2002-2013 Վերջին տարիները (մաս 2)

Այսօր Սիեռա Լեոնեում և Գվինեայում ապրող Եհովայի ծառաները ավելի քան համոզված են, որ դեռևս շատ-շատերը կարձագանքեն բարի լուրին։

«Չենք թողնելու երկրպագությունը»

Ֆիլիպ Թենգբեն ու նրա կինը փախան Կոյնդուից, երբ ապստամբ զորքերը մտան իրենց քաղաքը։ Եհովային երկրպագելու վճռականությամբ նրանք 5 Թագավորության սրահ կառուցեցին։

«Ես սիրահարվել եմ Սիեռա Լեոնեին»

Սինդի Մակ-Ինթայրը Աֆրիկայում միսիոներ է ծառայում 1992-ից։ Նա պատմում է, թե ինչն է գրավել իրեն Սիեռա Լեոնեում։