Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ո՞վ է տիրում աշխարհին

Ո՞վ է տիրում աշխարհին

Ձեր կարծիքով՝

  • Աստված

  • մարդիկ

  • այլ տարբերակ

 ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ամբողջ աշխարհը Չարի [Սատանայի] իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19

«Աստծու Որդին.... հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհաննես 3։8

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Պարզ է դառնում, թե ինչու աշխարհում այսքան խնդիրներ կան (Հայտնություն 12։12

Հիմք է տալիս հավատալու, որ մի օր ամեն ինչ լավ կլինի (1 Հովհաննես 2։17

 ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Սատանայի իշխանությունը դատապարտված է։ Եհովան վճռել է վերջ դնել Սատանայի կառավարմանը։ Նա խոստանում է «ոչնչի վերածել.... Բանսարկուին», ամբողջովին վերացնել նրա պատճառած վնասները և դրանց հետևանքները (Եբրայեցիներ 2։14

  • ստված Հիսուս Քրիստոսին է նշանակել, որ իշխի երկրի վրա։ Հիսուսը բոլորովին նման չէ աշխարհի ներկայիս դաժան ու եսասեր կառավարչին՝ Սատանային։ Հիսուսի մասին Աստված ասում է. «Նա կխղճա աղքատին ու խեղճին.... Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։13, 14

  • Աստված չի ստում։ Աստվածաշնչում շատ պարզ գրված է. «Անհնար է, որ Աստված սուտ խոսի» (Եբրայեցիներ 6։18)։ Երբ Եհովան խոստանում է որևէ բան անել, կարող ենք այն արդեն արված համարել (Եսայիա 55։10, 11)։ Նա խոստանում է. «Այս աշխարհի իշխանը դուրս կնետվի» (Հովհաննես 12։31

 ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը, երբ Հիսուսը սկսի իշխել երկրի վրա։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՍԱՂՄՈՍ 37։10,11; ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։3,4

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։